17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Էլեկտրաէներգիան միանգամից 16 դրամով են ուզում թանկացնել. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը սպառողներին մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնելու հայտը երեկ ներկայացրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀԷՑ-ն առաջարկում է էլէներգիայի ցերեկային սակագինը դարձնել մեկ կիլովատը 58 դրամ, իսկ գիշերայինը՝ 48 դրամ: Այսինքն՝ ՀԷՑ-ը առաջարկում է էլէներգիայի սակագինը բարձրացնել միանգամից 16 դրամում կամ նույն է թե՝ 38 տոկոսով:

Իհարկե, բացառված չէ, որ ՀԷՑ-ը այդքան մեծ թիվ նշել է այն բանի համար, որպեսզի հայտը քննարկելիս Ռոբերտ Նազարյանի գլխավորած ՀԾԿ հանձնաժողովը դրանում մի փոքր ճշտումներ անի ու թանկացման չափը նվազեցնի: 

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ