03 Մայիսի, Saturday, 2025
KFC

Զզվել եմ բոլորիցդ … Սուրիկ Խաչատրյանը պոռթկաց/վիդեո/

Այսօր Էծմիածնի Մայր Աթոռի բակում կայացավ զոհված ազատամարտիկների և վասն հայրենյաց զոհվածների հոգեհանգստյան պատարագը: Նշենք, այսօր Երկրապահ կամավորականների տոնն է: Արարողությանը մասնակցում էր նաև երկրապահ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Պատարագից հետո լրագրողները փորձեցին օրվա խորհրդի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Սուրիկ Խաչատրյանից, ով ասաց, որ նահատակների հետ կապված իր աղոթքն արդեն ուղղել է Աստծուն, ու այն արդեն երկինք է հասել, և ասելու ոչ մի բան այլևս չունի: Լրագրողները հետաքրքրվեցին նաև մարզպետի որդու հետ կապված վերջին միջադեպից: Հիշեցնենք, Տիգրան Խաչատրյանի անունը շոշափվեց ծեծկռտուքի պատմության մեջ:

«Զզվել եմ բոլորիցդ, ոչ մի հարցի չեմ պատասխանի, չեմ ուզում ձեզ ոչ տեսնել, ոչ էլ լսել»,-եղավ Սուրիկ Խաչատրյանի պատասխանը:

Տեսանյութը քիչ անց:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ