29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե կարիք լինի, Մոսկվայից էլ հետ կկանչենք մեր դեսպանին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրում 19 պատմաբանների ու ակադեմիկոսների հետ նախօրեին քննարկել է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակի, Հայոց ցեղասպանության, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ մի շարք հարցեր, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «Aksam» պարբերականի հաղորդմամբ` Էրդողանը, անդրադառնալով ապրիլի 24-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմի Պուտինի Հայաստան կատարած այցին, ասել է. «Պուտինի հետ հեռախոսազրույց ունեցա: Նրան ասացի, որ վշտացած եմ: Ընդգծեցի նաև, որ մեր հարաբերություններին վնաս է հասցվել և դրանք հնարավոր է վերանայվեն»:

Էրդողանը պարզաբանել է, որ քանի որ Պուտինն ապրիլի 24-ին գերադասել էր մեկնել Հայաստան, այդ իսկ պատճառով ինքն էլ չի  մասնակցելու մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Մեծ հայրենականում տարած հաղթանակի 70-ամյակի միջոցառումներին: Փոխարենը Թուրքիան մոսկովյան տոնակատարություններին ներկայացված է կլինի Ռուսաստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանի մակարդակով:

Էրդողանը նաև հիշեցրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված ֆուտբոլային դիվանագիտության մասին: Դժգոհել է, որ իբր Անկարայի կողմից արված քայլերը, մեկնված բարեկամության ձեռքը փոխադարձություն չի ստացել հայկական կողմից: Եվ դեռ մի բան էլ Երևանը կոշտ ձևակերպումներով է սկսել արտահայտվել Թուրքիաի հասցեին:

Երեքուկես ժամ տևած հիշյալ քննարկումից հետո ժողովի մասնակիցներին պատմաբան Մուստաֆա Արմաղանը զրուցել է լրագրողների հետ և հայտնել որոշակի մանրամասնություններ: Արմաղանը մասնավորապես նշել է, որ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար Երևան մեկնած այն ժամանակվա Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի արարքը Էրդողանը սխալ քայլ է համարել: Իսկ ռուս-թուրքական հարաբերությունների վերջին լարվածության կապակցությամբ, ըստ Արմաղանի, Էրդողանը նշել է, որ եթե կարիք լինի, Մոսկվայից էլ հետ կկանչեն իրենց դեսպանին, կվերանայեն դիվանագիտական հարաբերությունների մակարդակը:

Աղբյուր` Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ