26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երևան-Շուշի-Ստեփանակերտ ռետրո ավտոշքերթ /ֆոտո/

Հայաստանի Ավտոմոբիլային ֆեդերացիայի անդամները այսօր շուտ էին արթնացել: Առավոտյան 8-ից 20 վարորդ կազմ ու պատրաստ հավաքվել էր Արցախի փողոցում`մասնակցելու Երևան-Շուշի-Ստեփանակերտ ռետրո (40 տարեկան և ավելի) ավտոմեքենաների շքերթին՝ նվիրված Շուշիի ազատագրման 23-րդ և Հայրենական Մեծ Պատերազմի 70-րդ տարեդարձին:

Մեքենաների մեջ աչքի էր ընկնում սսպիտակ գեղեցկուհին՝ Մերսեդես Պուլման, 1936 թվականի արտադրության: Վարորդ Նորայր Վիրաբյանը հպարտությամբ էր խոսում մեքենայի մասին՝ ճիշտ է, իր սեփականը չէ, բայց երկար տարիներ է ինքն է օգտագործում ու խնամում: Ասում է` մասնագիտությամբ տեխնոլոգ է, բայց ավտոմեքենաներից լավ է գլուխ հանում:

Խորհուրդ է տալիս չկասկածել ոչ մի մեքենայի կարողունակության վրա: Բոլորն էլ ապահով ու նորմալ տեղ են հասնելու: Շքերթը Շուշիում կլինի մայիսի 9ին: Կանգառներով են գնալու, որ շատերը տեսնեն իրենց գեղեցկուհիներին: Վերադառնալու են մայիսի 10-ին: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ