07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ցայտնոտային վիճակի մեջ են

«Սովորություն է դարձել հապճեպ օրենքներ անցկացնելը, որի թվում էր նաև արտագնա աշխատողներին վերաբերող օրենքը»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ խոսելով «խոպանչիներին հարկելու» օրենքից: Պատգամավորը տեղեկացել է, որ 70 հազարից ավելի արտերկրում աշխատող ունենք, թե որքան են աշխատում շինոլորտում, դեռ կպարզեն, բայց արդեն բազմաթիվ ահազագներ են ստացել, հատկապես Շիրակի մարզից, որտեղ գործազրկության մակարդակը շատ մեծ է:

«Ում էր պետք, այս օրենքի նախագիծը հապճեպ, ոտքի վրա մենք օրիանացնեցինք արտահանման մինոլպոլիզացնումը, հիմա ապրանքերը մոնոպոլիզավցեց, աշխատո՞ւժն եք ուզում մոնոպոլիզացնեք»,-հարցրեց նա: Նա շարունակեց, թե ինչպես է, որ իր հող ու ջրի վրա աշխատող քաղաքացին կրկնակի հարկ է տալու, իսկ դրսում աշխատողը քիչ: «Լավ, ով է այդ վերահսկողությունը իրակացնելու, եթե ՌԴ-ն շահագրգռված չի լինելու, քանի որ այդ գումարներն իր բյուջեն չի գալիս, ուստի չի էլ վերահսկի, իսկ Հայաստանում կարո՞ղ են վերահսկել, թե քանի հոգի է աշխատում, ինչպես են այդ գումարները տալու, կհասնի բյուջե, թե ոչ»,-ասաց նա և հավելեց, թե կառավարությունը փոխանակ այնպես անի, որ պաշտպանի իր քաղաքացուն, նման քայլերով ցույց է տալիս, որ ցայտնոտային վիճակի մեջ են:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ