12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2015

Խուզարկություն ՀԽ Վանաձորի գրասենյակում

Առավոտյան խուզարկել են նաև Վանաձորում բնակվող Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հովհաննես Ղազարյանի բնակարանը, այնուհետև բերման ենթարկել նրան։ Այս պահին խուզարկում են նաև Հիմնադիր խորհրդարանի Վանաձորի գրասենյակը։ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժում

Մոսկվայում Ցեղասպանությանը նվիրված 2 000 միջոցառում կանցկացվի

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ասել է, որ Ռուսաստանի 640 քաղաքներում Հայոց ցեղասպանությանը նվիրված ավելի քան 2000 միջոցառումներ տեղի կունենան, գրում է РИА Новости-ն: Նա ասել է, որ բուն Մոսկվայում 30-ից ավելի միջոցառում է տեղի ունենալու: «Սա նշանակում է, որ մեզ հետ մեր ցավը կիսում է նաև ռուս ժողովուրդը»,- ասել է նա։

Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանն էլ բերման ենթարկվեցին

Րոպեներ առաջ ՀԽ քարտուղարությունը տարածեց հաղորդագրություն. «Այս պահին բերման են ենթարկել Ժիրայր Սէֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին, Թորոս Սէֆիլյանին, Պավել Մանուկյանին»,-ասված է հաղորդագրության մեջ: ՀԽ քարտուղարություն

Մայրերի ճակատագրերը մշտապես կապված են հայրենիքի պատմության հետ.Գալուստ Սահակյան

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ Ազգային ժողովի նախագահի ուղերձում ասված է.  «Սիրելի մայրեր, ընդունեք, խնդրեմ, ջերմ շնորհավորանքներս Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ: Առանձնահատուկ շնորհավորանքներ եմ հղում բազմազավակ մայրերին եւ որդեգրած երեխաների համար հարազատ մայր դարձած կանանց: Մայրերի ճակատագրերը մշտապես կապված են հայրենիքի պատմության հետ: Դարերի ընթացքում […]

Փոսի Վարդանը՝ Երրորդմասցի Լյովիկի սպանության վկա՞ն էր.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Մարտի 31-ին Չարբախում հնչած կրակոցների հետևանքով վիրավորված Վարդան Կարապետյանը դեռ «Էրեբունի» բժշկական կենտրոնում է: Մեզ հայտնի է դարձել, որ նա Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության օրը՝ դեպքի ժամանակ եղել է նրանց հետ: Վարդան Կարապետյանը, ով ամուսնացած է և ունի 2 երեխա, հայտնի է «Փոսի Վարդան» անունով, նրա եղբայրն էլ հայտնի […]

«Շշերի Մելոյի» եղբայրն էլ.Ժամանակ

«Հրապարակ» թերթը գրում է. Աբովյանի քաղաքապետի ընտրությունները խոստանում են բավական ինտրիգային լինել, քանի որ այդ պաշտոնին հավակնողների թիվը գնալով մեծանում է: Մեր տեղեկություններով՝ Աբովյանի քաղաքապետի պաշտոնի հավակնորդներից է նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի (Շշերի Մելո) եղբայրը՝ Վարդան Մանուկյանը, ով նույնպես ԲՀԿ-ական է և մի շարք բիզնեսների սեփականատեր: Նշենք, որ քաղաքապետի պաշտոնի բոլոր հավակնորդներն […]

Խաղում ես, ասա՝ խաղում ես. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Տեղեկություն էինք ստացել, որ Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը Հայաստան-Ալբանիա խաղի ժամանակ խոշոր չափի՝ 10 միլիոն դրամի խաղադրույք է կատարել առ այն, որ Հայաստանը գոնե մեկ գոլ կխփի: Պատգամավորի բախտը ժպտացել է, Հայաստանի հավաքականն առաջին խաղակեսում գոլ է խփել: Խաղադրույքի գործակիցը եղել է 1.7, արդյունքում պատգամավորը շահել է 17 միլիոն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի