18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2015

Սպանախի օգտակար հատկությունները

Սպանախի օգտակար հատկությունները ապահովում են աչքերի լավ տեսողությունը, արյան նորմալ ճնշումը, մկանների ամրությունը, հղի կանանց մոտ՝ պտղի նորմալ զարգացումը, մաշկի պաշտպանվածությունը, նյարդային համակարգի առողջությունը, ոսկորների հանքայնացումը, կանխում է տարիքի հետ առաջացող մակուլադեգեներացիան, կատարակտը, աթերոսկլերոզը, սրտի ինֆարկտը, ունի հակաքաղցկեղային և հակախոցային հատկություններ:  Սպանախը հարուստ է հանքանյութերով` կալիում, մանգան, ցինկ, մագնեզիում, երկաթ, կալցիում, վիտամիններով, գունանյութերով և ֆիտոսննդարար […]

Աղոթք հիվանդության ժամանակ

Արի՛, Տե՛ր Աստված, տեսության հիվանդացած հոգուս, դիր Քո ձեռքն իմ վրայ և բժշկիր՝ ասելով. «Զորացի՛ր, վերցրո՛ւ Քո մահիճը և գնա կյանքի արդարություն տանող ճանապարհով»։ Փարատիր ցավերն ու բժշկիր Քո ժողովրդի հիվանդությունները և ամենահաղթ խաչիդ նշանով բոլորին կատարյալ առողջություն շնորհիր, որով մարդկության տկարությունը կրեցիր ու դատապարտեցիր մեր կյանքի և փրկության թշնամուն։ Դու ես մեր կյանքն ու […]

Ամփոփվել են ՀՀ ԱԳՆ-ի 2014 թվականի գործունեության արդյունքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության 2014 թ. կատարված աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Անդրադարձ է կատարվել նաև 2015 թվականին ՀՀ ԱԳ նախարարության կողմից իրականացվելիք ծրագրերին:  ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ 2014 թվականի ընթացքում իր գլխավորած գերատեսչությունը […]

Էս ի՞նչ դարձանք մենք…/վիդեո/

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը մեր պատմության ահավոր փուլի շրջադարձն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը: Նա նշեց, որ ցեղասպանություններ աշխարհում շատ են եղել, սակայն հույները, ասորիները կոտորվել են Եվրոպայում, ոչ թե իրենց հայրենիքում, ինչպես մենք՝ հայերս: «Ավելի սխալ բառ ենք մենք օգտագործում, Ցեղասպանությունն էլ է թույլ բառ, Եղեռնն էլ, մեզ բնաջնջել են: Մեր հայրենիքն […]

«Ոստիկանության քայլերգը»՝ ոստիկաններին

Այս օրերին Երեւանում է բոլոր ժամանակների երեւելի արվեստագետներից մեկի՝ մեծն Արամ Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը: Ապրիլի 16-ին Կարեն Խաչատրյանն այցելեց Պանթեոն, ծաղիկներ խոնարհեց մեծ հայի եւ կոմպոզիտորի շիրմին, ապա նրան հյուրընկալեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Այցի նպատակը բացառիկ էր, հուզիչ եւ, կարելի է ասել, պատմական. Կարեն Խաչատրյանը Հայաստանի ոստիկանությանը նվիրեց մեծ կոմպոզիտորի հեղինակած քայլերգը: Ոստիկանության […]

Շոկ. մայրը երեխային գցել է գետնին ու փորձել ոտքով հարվածել նրան /վիդեո/

Համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որում մայրը փոքրիկ երեխային գցում է գետնին ու ոտքով ցանկանում հարվածել նրան: Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայում: Սարսափելին այն է, որ տեսանյութի հեղինակը երեխայի հայրն է: Ընտանեկան հերթական վեճի ժամանակ կինը սալյակից վերցրել է երեխային և նետել գետնին: Տեսնելով, որ ամուսինը տեսագրում է փորձել է ոտքով հարվածել երեխային: Դրանից անմիջապես […]

Նախագահը Քանաքեռ-Զեյթուն համայնքում ծանոթացել է բազմաբնակարան շենքային համալիրի շինարարության ընթացքին, Ավանում՝ մասնակցել ուսումնամարզական համալիրի հիմնարկեքին

ՀՀ Նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ծանոթացել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի իրականացման ընթացքին: Հանրապետության Նախագահը Երևանի քաղաքապետի, համայնքի ղեկավարի և ծրագրի պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Պարույր Սևակի 8 և 8/1 հասցեներում «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների […]

Հանդիպել են Ռիչարդ Միլսին

Ապրիլի 16ին Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամները հանդիպել են Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Դեսպանի խնդրանքովԳործադիր մարմնի անդամները  անդրադարձել են  Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև Հայաստանի առջև ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերներին: Կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց հանդիպման համար և հույս հայտնել ,որ նման հանդիպումները կլինեն պարբերաբար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի