15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

Լրագրողին թալանել են հենց ուղիղ եթերում /վիդեո/

Հարավաֆրիկյան Հանրապետության South African Broadcasting Corporation մեդիահոլդինգի լրագրող Բյու Մվոկոյին թալանել են անմիջապես ուղիղ եթերում: Լրագրողը տեսախցիկի առաջ կանգած` պատրաստվելիս է եղել եթերին, երբ իբր կողքով անցնող երիտասարդները հանկարծակի հարձակվել են նրա վրա, զենք պահել ու պահանջել հեռախոսը: Թալանչիները վերցրել են հեռախոսը, նոթբուքներն ու հեռուստատեսային սարքավորումները: Համացանցում է հայտնվել թալանի տեսանյութը:

Ամփոփվել են ռազմաբժշկական ծառայության գործունեության արդյունքները

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են ռազմաբժշկական ծառայության 2014թ. ուսումնական տարվա գործունեության արդյունքները: Ամփոփմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը, «Ռազմական բժիշկների հայկական ասոցացիայի» նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, հոսպիտալների և զորամասերի բուժծառայությունների պետեր, ռազմական բժիշկներ: Հաշվետու հավաքի […]

«Ե՞րբ հասցրիր այդքան կնոջ հոգին հասկանալ».մայրը բացահայտեց/վիդեո/

Մոր համար զավակի հետ կապված ամեն բանը թանկ ու հիշարժան է: Սպարապետ  Վազգեն Սարգսյանին առնչվող  ցանկացած հարցի Գրետա մայրիկը պատասխանում է հուզված ու տարվում է հուշերով: Մեր հարցին, թե իր կերտած գրական հերոսներից  ո՞վ է ավելի նման Վազգեն Սարգսյանին, Գրետա մայրիկը պատասխանեց .««Վերջը» վերնագրով պատմվածքը իրական է: Հերոսը Վազգենի հորեղբայրն է, հիվանդացավ ու երիտասարդ մահացավ»,-պատմեց […]

Ինչ վտանգներ է իր հետ բերել «Կարֆուրը» /վիդեո/

Henaran.am-ի հետ զրույցում կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը ներկայացնում է այն դրական ու բացասական հետևանքները, որ կարող է ունենալ «Կարֆուրի» մուտքը հայաստանյան շուկա: Ըստ Մեսրոբյանի՝ պետք է անել այնպես, որ «Կարֆուրի» մուտքը նոր մենաշնորհներ չստեղծի: Իսկ արդյոք ՏՄՊՊՀ-ը կարող է նման կերպ գործել, մանրամասները՝ տեսանյութում:

Այցելություն ռազմարդյունաբերության համալիրի ձեռնարկություններ

Հերթական աշխատանքային այցով մարտի 12-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է ռազմարդյունաբերության համալիրի մի շարք ձեռնարկություններում: Վերջին տարիներին ակնհայտ են ՀՀ ռազմաարդյունաբերության համալիրի զարգացմանը և զինված ուժերը հայրենական արտադրության սպառազինության ու տեխնիկայի նմուշներով համալրելու գործընթացին միտված մեծածավալ քայլերը: Այս խորապատկերում ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններում իրականացվող աշխատանքները ՀՀ ՊՆ ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում են: Ոլորտի պատասխանատուների և […]

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչների հետ

Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանի, Անուշ Սեդրակյանի և Հովհաննես Ղազարյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր:

Տղամարդը բռնաբարել եւ սպանել է մի կնոջ ու նրա 3-ամյա դստերը

Կալուգայի դատարանը 26-ամյա տղամարդու մեղավոր է ճանաչել 2 անձի բռնաբարության եւ սպանության մեջ: Ինչպես պարզվել է գործի մանրամասներից, 2014-ի հունիսին մի կնոջ բնակարան է եկել նրա վաղեմի ծանոթը, ով նախ բռնաբարել է կնոջն ապա դանակահարելով սպանել նրան: Ապա հանցագործը բռնաբարել է եւ սպանել կնոջ 3-ամյա դստերը, հայտնում է KalugaNews-ը: Հանցավոր արարքից հետո տղամարդը թալանել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի