11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 30, 2015

Բեռնար Շալանդը հրաժարականի դիմում ներկայացրեց

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, որ ժամեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակության հետ հատուկ չվերթով Ալբանիայից վերադարձավ Երևան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում հրաժարականի դիմում է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որն ընդունվել է ՀՖՖ նախագահի կողմից:   Բեռնար Շալանդը ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով հանդես է եկել հայտարարությամբ, որում երախտագիտության խոսք է ասել […]

Խաչատուր Իսկանդարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը

Ս. թ. մարտի 28-ին իր մահկանացուն կնքեց ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանը: Խաչատուր Իսկանդարյանը ծնվել է 1923 թվականին, Երևանում: 1938 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստի ուսումնարան, տարիներ անց` Երևանի Գեղարվեստական ինստիտուտ, որն ավարտել է 1951 թվականին: Խ. Իսկանդարյանը հեղինակել է մոտ 20 հուշարձան, որոնք տեղադրվել են հանրապետության տարբեր քաղաքներում և շրջաններում, մասնավորապես՝ Ավետիք Իսահակյանի […]

Տղամարդը գրազով պատառաքաղ է կուլ տվել /ֆոտո/

Ռումինիայի բնակիչը գրազից հետո հայտնվել է հիվանդանոցում: 25-ամյա Ռադու Կալինչեսկուն գրազ է եկել, որ կկարողանա պատառաքաղ կուլ տալ եւ իսկապես կուլ է տվել: Հետաքրքիրն այն է, որ հիվանդանոցում տղամարդը հրաժարվել է վիրահատությունից` ասելով, որ պատառաքաղն “ինքն իրեն դուրս կգա”: Եվ միայն հաջորդ օրը, տեսնելով, որ այլեւս ցավերին չի դիմանում, տղամարդը համաձայնվել է դիմել վիրահատական միջամտության:

Սերժ Սարգսյանն ընդունել է Սերգեյ Նարիշկինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերությանը, համագործակցության բոլոր ոլորտները ներառող երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցության ամրապնդման գործում կարևոր տեղ են զբաղեցնում միջխորհրդարանական հարաբերությունները, […]

Գերմանիայի կառավարությունը տեղյակ է եղել Օսմանյան Թուրքիայի ծրագրից. նոր փաստեր

Գերմանիայից վերջերս վերադարձած պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանական արխիվներ ուսումնասիրող Աշոտ Հայրունին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ. «Վերջին տարիներին գերմանական արխիվներում ի հայտ են եկել կարևոր և բարձարժեք արխիվային նյութեր, որոնք փաստում են, որ Գերմանիայի կառավարությունը տեղյակ է եղել Օսմանյան Թուրքիայի՝ հայերի տեղահանության ծրագրին ու չի միջամտել»: Հայրունու խոսքով՝ […]

«Հայաստանը մարզական լուրջ ավանդույթներ ունեցող երկիր է». Իրինա Ռոդնինա

 Այսօր՝ մարտի 30-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է գեղասահքի օլիմպիական եռակի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ հասարակական, պետական գործիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինային: Նախարարը, ողջունելով հյուրին, իր հիացմունքն է հայտնել նրա մարզական փառավոր հաղթանակների, համաշխարհային մարզական ասպարեզներում գրանցած հաջողությունների, ինչպես նաև հասարակական և պետական արդյունավետ աշխատանքի կապակցությամբ: Գ. […]

Սոված ու ծարավ քույրերս մնացին ավազների վրա անթաղ

Մկրտիչ Հունանյանի պատմությունը Կարին Թեհրանաբնակ, 76-ամյա Թագուհի Հունանյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր հոր պատմությունը, որն ընդամենը 8 տարեկան է եղել, երբ թուրքերը տարել են նրանցտան տղամարդկանց, իսկ ինքը մոր, քույրերի ու եղբայրների հետ ստիպված բռնել է գաղթի ճամփան: «Դառը հուշերով էր պատմում հայրս իր գլխով անցածը. «Կարինում ապրում էինք խախաղ, հայրական բազմանդամ ընտանիքում: Հազիվ 8 տարեկան […]

5 զինվորի զոհվելու մասին լուրը՝ հակառակորդի պրոպագանդայի վառ երևակայության հերթական արգասիք

Այսօր ադրբեջանական որոշ լրատվամիջոցների, մասնավորապես «haqqin.az» կայքի կողմից տարածված տեղեկատվությունը, թե իբր Լեռնային Ղարաբաղում ուժեղ բախումներ են եղել, որոնց հետևանքով հայկական կողմից հինգ զինծառայող է զոհվել, իրականությանը չի համապատասխանում և հակառակորդի պրոպագանդայի վառ երևակայության հերթական արգասիքն է։  ՊԲ առաջապահ ստորաբաժանումները առաջնագծում շարունակում են տիրապետել իրադրությանը և վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրները: «Ինչ վերաբերում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի