11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 21, 2015

Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում` Մարտի 21-22-ին, 23-ի գիշերվա առաջին կեսին, 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 25-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 22-ին առանձին հատվածներում` զգալի: 23-ի ցերեկը, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 3-8մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 21-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով, 22-ի ցերեկը […]

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը Նավրոզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին: Հանրապետության Նախագահը համայնքի ներկայացուցիչներին մաղթել է ընտանեկան երջանկություն և ամենայն բարիք՝ ցանկանալով, որ Նավրոզը՝ գարնանային վերազարթոնքը, Հայաստանի քրդերի համար լինի ուրախության և ձեռքբերումների տարվա խորհրդանիշ, բոլոր մեծ ու փոքր փորձությունները մնան անցյալում, և բոլոր բարի ձեռնարկներում քրդական համայնքին ուղեկցեն հաջողությունները:

ՔԿՀ-ում Ճոյտը «դերասանություն» է անում.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Հարկային պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրվող Հակոբ Հակոբյանը 2 օր առաջ գիշերը մի քանի անգամ վատացել է: Շտապօգնություն են կանչել, քանի որ նա հայտարարել է, որ չի վստահում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժիշկներին, և պահանջել է իրեն տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց: Սակայն ՔԿՎ ղեկավարությունը վստահ է, որ Հակոբյանը դերասանություն է անում, առողջական խնդիրներն այնքան լուրջ […]

Հայկական սովորույթն ու Սաջադ Քարիմը. Չորրորդ իշխանություն

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ինչպնս հայտնի է, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Երևան այցելած Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցության ներկայացուցիչներր ԲՀԿ-ի հետ հանդիպել էին ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանի Ապարանի տանը, որտեղ նրանք սկզբում իրենց նիստն են անցկացրել, այնուհետև՝ ճաշել են: Եվ ահա «ՉԻ» աղբյուրներն այս հանդիպումից հետաքրքիր դեպք պատմեցին: Հանդիպման օրը համընկել է Մեծ պահքը […]

Օսկանյա՞նն էլ.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. ԲՀԿ-ում թափուր մանդատի համար հերթ է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կուլիսներում այս օրերին ակտիվորեն քննարկվում է, թե մյուս շաբաթ մեկնարկող ԱԺ քառօրյային ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը վայր կդնի՞ իր մանդատը: Նա նեղ շրջապատում վերջին դեպքերից հետո հայտնել էր մանդատը վայր դնելու իր ցանկության մասին, սակայն տարբեր անձանց […]

«Լավ տղա» Վաղոն սպանել է հորաքրոջ որդուն.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մարտին Սարոյանի նախագահությամբ ավարտվել է Վաղինակ Սարգսյանի գործի դատական քննությունը: 29-ամյա Վաղոն՝ Վաղինակ Սարգսյանը 4-ամյա կրթություն է ստացել, խնամքին ոչ ոք չունի: Իր տարիքում նա արդեն նախկինում 3 անգամ դատապարտվել է: Վերջին պատժից ազատվել է համաներումով՝ 2013 թվականի հոկտեմբերի 22-ին: Ներկայումս Վաղինակ Սարգսյանը մեղադրվել է դիտավորյալ […]

ՀԱԿ-ի ունեցվածքը.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Հայ ազգային կոնգրես կուսակցության հրապարակած 2014 թվականի գործունեության հաշվետվության համաձայն՝ անցած տարվա հունվարի 1-ի դրությամբ դրամարկղի մնացորդը եղել 100 հազար դրամ: 2014 թվականի ընթացքում անդամավճարները կազմել են 2 մլն 734 հազար 400 դրամ, ֆիզիկական անձանց նվիրատվությունները (մինչեւ 100 հազար դրամ կատարել են 18 անձինք) կազմել է 1 մլն 710 հազար դրամ: […]

Հայաստանին հեռացնում են ԵՏՄ-ից.168 ժամ

  «168 ժամ» թերթը գրում է. Երեկ Աստանայում կայացել է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի գործընկեր Ռուաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների հետաձգված հանդիպումը, որի ընթացքում, ինչպես նախապես էր հայտարարվել, քննարկվել են ԵՏՄ-ին վերաբերող բազմաթիվ հարցեր: Առանց ԵՏՄ անդամ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի: Այդ բազմաթիվ հարցերից մեկը վերաբերել է նաեւ Հայաստանում մտահոգություններ առաջացրած միասնական արժույթի ստեղծման հեռանկարներին: […]

ԱՄՆ-ում ֆիլմ է նկարում.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Մինչ հայ հանրությունը հետաքրքրվում է, թե ինչով է զբաղված և երբ է վերադառնալու Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ «Ժառանգության» աչքը ջուր կտրեց իր առաջնորդի ճամփին, որ գա և ասի, թե ով է ճիշտ, և ինչ դիրքորոշում բռնեն նախագահական այցելած երկու «ռենեգատների» նկատմամբ, ինքը՝ առաջնորդը, պարզվում է, Լոս Անջելեսում ֆիլմ է նկարում:  Նա ցեղասպանությանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի