09 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Օսկանյա՞նն էլ.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

ԲՀԿ-ում թափուր մանդատի համար հերթ է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կուլիսներում այս օրերին ակտիվորեն քննարկվում է, թե մյուս շաբաթ մեկնարկող ԱԺ քառօրյային ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը վայր կդնի՞ իր մանդատը: Նա նեղ շրջապատում վերջին դեպքերից հետո հայտնել էր մանդատը վայր դնելու իր ցանկության մասին, սակայն տարբեր անձանց միջոցով սկսված բանակցությունների արդյունքում հասել էին նրան, որ Օսկանյանն առայժմ հայտարարել է միայն ԲՀԿ-ից դուրս գալու մասին՝ առկախելով մանդատը դնելու ցանկությունը:

Այժմ նախկին ԱԳ նախարարը լռում է մանդատը դնել-չդնելու վերաբերյալ, եւ դժվար է ասել՝ իսկապես նա կանի՞ այդ քայլը մյուս շաբաթ, թե՞ ոչ, իսկ գուցե նման լուրեր տարածում են ԲՀԿ-ում թափուր մանդատի համար հերթ կանգնածնե՞րը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ