11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 9, 2015

Ճոյտին տեղափոխում են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

Հարկային պարտավորությունները չկատարելու մեջ եւ ապօրինի ձեռնարկատիրության ծավալելու համար կալանավորված՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին այսօր՝ մարտի 9-ին, կտեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Նախնական տեղեկությունների համաձայն Հակոբյանը սրտի լուրջ խնդիր ունի: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Հակոբ Հակոբյանը ծավալել է ապօրինի ձեռնարկատիրություն, որը զուգորդվել է անձանց, կազմակերպություններին կամ պետությանը խոշոր չափի վնաս պատճառելով, ինչպես նաեւ […]

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը ցավակցում է

Մարտի 8-ին երկարատև հիվանդությունից հետո 65 տարեկան հասակում մահացել է ՀՀ քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդական Ալեքսան Համբարձումի Կարապետյանը: Ալեքսան Կարապետյանը ծնվել է 1950 թ. մարտի 28-ին, Երևանում: 1974թ. ավարտելով Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը, ստացել է ինժեներ-տնտեսագետի որակավորում, 1985-1989 թթ. ընդունվել և ավարտել է ԽՄԿԿ Կենտկոմին կից Բաքվի բարձրագույն կուսակցական դպրոցը՝ ստանալով քաղաքագետի որակավորում: Եվ […]

Արդյունքի հասնելու համար պետք է ավելի հետևողական և խիստ մոտեցում. Տարոն Մարգարյան

Չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով ամենօրյա հսկողության արդյունքում հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 62 դեպքի մասով: Այս մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բավարար չհամարելով աշխատանքների ներկա ընթացքը,  պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է առավել հետևողական լինել: «Այս ուղղությամբ տարվող աշխատանքները գոհացուցիչ չեն: Հատկապես […]

Նոր վարկային ծրագիրը ևս բարձր գնահատականների պետք է արժանանա

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի կրթական ծրագրերի թիմի ղեկավար Քրիստիան Աեդոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում Համաշխարհային բանկի իրականացրած ընթացիկ ծրագիրը, ինչպես նաև նոր վարկային ծրագրի մեկնարկի և հիմնախնդիրների շուրջ մի շարք հարցեր: Նախարարը նշել է, որ կրթության բարեփոխումների շարունակականության գերակայությամբ սահմանվել են որոշակի ուղղություններ, որոնք […]

«Այս կիլլերները թքած ունեին դրա վրա». ԱԱԾ նախկին պաշտոնյա /վիդեո/

«Ցանկացած երկրում միշտ էլ հանցագործություններ եղել են, այդ տոկոսը միշտ պահպանված է՝ անկախ նրանից քաղաքացիական հասարակություն կա, թե ով, բայց եթե մենք ցանկանում ենք հանցագործության դեմ պայքար տանել, խորհուրդ չի տրվում այդ պայքարը մղել մեկ ուղղության վրա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական գործիչ, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ խոսելով Գյումրու և մայրաքաղաքի կրիմինալ վերջին […]

Դոլարի առքը այսօր

Հայաստանյան բանկերում եւ փոխանակման կետերում այսօր՝ մարտի 9-ին, դոլար կարելի է վաճառել միջինը 483 դրամով: Ըստ rate.am կայքի՝  դոլարի առքը միջինը կազմում է 480 դրամ: Եվրոյի առքը հայաստանյան բանկերում կազմում է միջինը 519 դրամ, վաճառքը՝ 527դրամ: Ռուբլու առքը՝ 7.70 դրամ է, վաճառքը՝ 8.40դրամ

Վարչապետը կարևորել է ՏԻՄ-երի զարգացումը

 Մարտի 9-ին մեկնարկել է համայնքների ղեկավարների համար կառավարության աշխատակազմի կողմից կազմակերպվող դասընթացների՝ այս տարվա առաջին փուլը, որին մասնակցում են 30 համայնքապետեր՝ հանրապետության բոլոր շրջաններից: Վարչապետ Արայիկ Հարությունյանը, ողջունելով դասընթացների մասնակիցներին, կարևորել է վերապատրաստման այդ հնարավորությունը՝ համայնքապետերի որակավորման աստիճանի բարձրացման, գիտելիքների ամրապնդման, օրենսդրական փոփոխություններին ծանոթանալու, համայնքային նշանակության խնդիրների համար ընդհանուր լուծումներ գտնելու տեսանկյուններից: Իր խոսքում վարչապետը […]

«Մարդիկ են խփվելու, սկզբից խփվելու են երկրորդական դեմքեր» /վիդեո/

«Ես շատ բան չգիտեմ այդ քրեական հանցագործության մասին, բայց մի բան ակնհայտ է. Հայաստանում իշխանության ռեսուրսը, հիմքը համարվում են կրիմինալն ու փողը, վարչական ռեսուրսը, եթե այդ դաշտում լրջագույն փոփոխություն լինի, դա ազդելու է իշխանության վրա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինտիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը՝ խոսելով քրեական աշխարհում տեղի ունեցող վերջին դեպքերից […]

«Հայկյան» մրցանակ` Սեյրան Օհանյանին

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ պաշտանության նախարար Սեյրան Օհանյանին շնորհեց «Հայկյան- 2014» մրցանակ: «Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած պետական գործիչ» անվանակարգում հայկյան մրցանակը նախարարին հանձնեց ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը և նկատեց. «Սովորաբար Դուք եք պարգևներ հանձնում, թույլ տվեք խախտել ավանդույթը և այս անգամ Ձեզ հանձնել: Այս մրցանակի շնորհումը իրականում ոչ թե ինչ-որ անձի, կամ որևէ հանձնաժողովի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի