13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Արդյունքի հասնելու համար պետք է ավելի հետևողական և խիստ մոտեցում. Տարոն Մարգարյան

Չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով ամենօրյա հսկողության արդյունքում հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 62 դեպքի մասով: Այս մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բավարար չհամարելով աշխատանքների ներկա ընթացքը,  պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է առավել հետևողական լինել:

«Այս ուղղությամբ տարվող աշխատանքները գոհացուցիչ չեն: Հատկապես հանգստյան օրերին շրջելով քաղաքում՝ կտեսնեք այն պատկերն, ինչն ուղղակի անթույլատրելի է: Իսկ արդյունքի հասնելու համար պետք է ավելի խիստ և հետևողական մոտեցում: Ոլորտի այն աշխատակիցները, ովքեր կթերանան իրենց պարտավորությունների կատարման հարցում, պետք է նույնպես պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի ի վերջո հասնենք այն արդյունքին, որ այս մշակույթը ձևավորվի և ոչ սահմանված վայրում աղբ գցողներն անպատիժ չմնան: Աշխատանքներում ներգրավեք նաև երիտասարդ կամավորների»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հանձնարարվել է ակտիվացնել աշխատանքները նաև տնտեսվարողների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ