14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2015

Մարտական հենակետում զինվոր է զոհվել

Փետրվարի 10-ին՝ ժամը 19:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1991թ. ծնված Տիգրան Սամվելի Սիմոնյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Տղամարդու շուրջ վեճը Երևանյան լճի երկու թիթեռնիկների միջև դաժան ծեծկռտուքի ու կոտրվածքների պատճառ է դարձել. Ժամանակ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ սկսվեց Շուշան Դ.-ի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մայիսի 8-ին, գիշերվա ժամը 4-ին Երևանի Բագրատունյաց 2 հասցեում գտնվող «Նաիրի» մարզադաշտի մոտ 23-ամյա Շուշանը վիճաբանել է իր ընկերուհի և «գործընկերուհի» Աննա Տ.-ի հետ: Վիճաբանությունն այնքան բուռն է եղել, Շուշանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, այնքան է տաքացել, […]

Հայազգի “օրենքով գողը” դատապարտվեց Մոսկվայում. Ժամանակ

Մոսկվայի Պրեսնենսկի շրջանայաին դատարանում՝ դատավոր Ալեքսանդրա Շիպկովայի նախագահությամբ, վճիռ է կայացվել հայ 46-ամյա “օրենքով գող” Էդուարդ Ասատրյանի նկատմամբ, ով կրիմինալ աշխարհում հայտնի է որպես Էդիկ Թբիլիսկի և համարվում է հակադեդովյան կոալիցիայի ղեկավարներից մեկը: Նա մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերի թմրանյութեր պահելու համար ու դատապարտվել է երեք տարվա ազատազրկման: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Միակ տրամաբանական բացատրությունը. Հայկական ժամանակ

ՀՀ կենտրոնական բանկը երեկ կրկին բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը և սահմանել այն 10.5 տոկոսի մակարդակում: Կենտրոնական բանկի գործողությունները արդեն հակասում են նույնիսկ ամենատարրական տրամաբանությանը: Խնդիրն այն է, որ սրանով ԿԲ-ն թանկացնում է փողը, ինչը ուղղակիորեն հանգեցնում է բանկերի կողմից տնտեսվարողներին տրամադրվող վարկերի տոկոսների բարձրացմանը: Իսկ վարկերի թանկացումը բերում է տնտեսության մեջ ներդրումների նվազմանը և տնտեսության […]

Մի հատ արյուն տեսնում էր, վախենում էր էդ երեխեն. ազատամարտիկը՝ կուրսանտի սպանության մեջ մեղադրվողից. Հայկական ժամանակ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հոինվարի 29-ին կուրսանտ Հայկազ Բասեղյանի դաժան սպանության մեջ մեղադրվող Գնել Զարմիկի Թևոսյանը նույն ինստիտուտի պետի տեղակալ, գնդապետ Զարմիկ Անդրանիկի Մարկոսյանի որդին է: Գնդապետ Զարմիկ Մարկոսյանի հետ նույն շենքում բնակվող, արցախյան պատերազմի մասնակից, հրամանատար Գրիգորի Ասատուրովը զարմացած է կատարվածով: Ըստ Գ. Ասատուրովի՝ Զարմիկի որդին նման բան չէր կարող իրեն թույլ տալ:«Նրանք […]

Աշխարհի լավագույն գրքերն անգամ իրենց լույսն ու փայլն ստանում են Գրքերի Գրքից` Աստվածաշնչից. Մեծերը Աստծո մասին

 “Աշխարհում գոյություն ունեցող համակարգերի կատարելությունը, մանավանդ կենդանիների զարմանալի հատկություններն ու ընդունակությունները, հիացմունքի արժանի նրանց կազմությունը դարեր շարունակ պատճառ են եղել, որպեսզի մտածողներն ընդունեն Աստծո գոյությունը: Ճշմարիտ բնագետը ոչ մի կերպ չի կարող խորամուխ լինել արարչության գաղտնիքների իմացության մեջ` առանց Աստծո միջամտության: Երկնային մարմինների բազմաքանակությունը, գեղեցկությունը, կարգավորվածությունը, բույսերի ու կենդանիների կատարյալ կերտվածքը և բնության այլևայլ երևույթները […]

Երբ ճաշակ են թելադրում. հունվար ամսվա աստղային 10 ամենագեղեցիկ զգեստները /ֆոտոշարք/

Ինչպես բազմիցս տեղեկացրել ենք, ռուս ոճաբաններն ամեն ամիս պարզում են նախորդ ամսվա` աստղային ամենաանճաշակ եւ ամենաճաշակով զգեստների 10-յակը: Այս անգամ էլ նրանց ներկայացրել են հունվար ամսվա` աստղերի ամենաճաշակով հագուստների տասնյակը: Նախորդ ամիս իրենց նրբաճաշակությամբ աչքի են ընկել Քիրա Նայթլին, Էմմա Սթոունը, Ջենիֆեր Լոպեսը եւ այլոք: Աստղերի` հունվար ամսին կրած ամենագեղեցիկ զգեստների տասնյակը` լուսանկարներով:

Փորձում են ավելի բուռն դարձնել. ՀՀԿ-ն արձագանքում է ԲՀԿ-ին

”Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր անելիքները”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է խորհրդարանական մեծամասնությունը վերաբերում ԲՀԿ-ի առաջարկին՝ բոյկոտել առաջիկա քառօրյան: ՛՛Ես բոյկոտը որպես այդպիսին համարում եմ քաղաքական գործունեության ծայրահեղ միջոցներից մեկը, եթե գտնում են, որ այդպիսի իրավիճակ է, որ նման քայլի պետք է գնան, […]

Անհաջող սեքսի պատճառով 75-ամյա տղամարդը սպանել է կնոջը

Չինաստանի ոստիկանությունը ձերբակալել է 75-ամյա մի տղամարդու, ով մեղադրվում է կնոջը սպանելու մեջ: Ինչպես պարզվել է, տղամարդը, ով պոտենցիան բարձրացնող դեղամիջոցներ է ընդունել, ցանկացել է կնոջ հետ սեռահարաբերություն ունենալ, սակայն կինը մերժել է: Տղամարդը սպասել է, մինչեւ կինը քնի, ապա բաժակով խթել է կնոջ գլխին ու սպանել նրան: 75-ամյա Չժոուն ավելի ուշ ասել է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված