14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2015

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն այսօր մինչև 18:00-ը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհորդ է տալիս նշված ճանապարհահատվածով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.5 տոկոս

2015 թ. փետրվարի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորմանտոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով այն 10.5%:  2015 թ. հունվարին արձանագրվել է 2.5% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը հունվարի վերջին կազմել է 4.3%՝ մոտ գտնվելով նպատակային ցուցանիշին: Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը փոքր-ինչ կավելանա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցածր բազայի հետևանքով, որից հետո կրկին կմոտենա նպատակային ցուցանիշին:   Խորհուրդն արձանագրում է, որ 2015 թ. ընթացքում արտաքին հատվածում դիտվել է ԱՄՆ տնտեսական աճի տեմպերի […]

Զվարճանալու համար թուրքերը հղի կանանց փորը կտրում էին ու …

Վերապրած Թովմաս Պողոսյանի վկայությունը 1917 թ., Կարին Տիգրանակերտի նահանգից Թովմաս Պողոսյանի պատմությունը  սկսվում է 4000 տուն ունեցող Հայնի գյուղաքաղաքից, որտեղ 1000 հայի տուն կար: Հենց նրանց ձեռքին էրարհեստներն ու վաճառականությունը, գրում է armeniangenocide100.org-ը: Ինքը զորակոչվել է, մասնակցել օսմանյան բանակի մարտերին, բոլոր հայերի պես զինաթափվել ու բանտարկվել: Բանակից հեռացնելուց առաջիրենց վաշտի բոլոր 60 հայ զինվորներին թուրքերն […]

2015 թվականի հունվարից արձանագրվել է ԵՏՄ երկրներից ներկրված ավտոմեքենաների աճ

Պայմանավորված Հայաստանի` ԵՏՄ անդամակցությամբ, 2015 թվականի հունվարից արձանագրվել է ԵՏՄ անդամ երկրներից ավտոտրանսպորտային միջոցների ներկրման աճ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ երկրներից ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն կիրառվում: Խոսքը վերաբերում է ոչ միայն ԵՏՄ տարածքում ամբողջությամբ արտադրված ավտոմեքենաներին, այլև ԵՏՄ-ում ձեռք բերված տարբեր երկրների արտադրության և մակնիշների մեքենաներին, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով […]

՛՛Երբեք անձնական ամբիցիաներով չի առաջնորդվում՛՛ /վիդեո/

Գորիսի հիվանդանոցում տեղի ունեցած սկանդալի մասին լուրերը՝ որքանո՞վ են համապատասխանում իրականությանը: Արդյո՞ք Գորիսում վախի ու ամենաթողության մթնոլորտ կա: Այս հարցերի շուրջ մենք զրուցեցինք Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի հետ: ՛՛Մենք այդպիսի արհեստական թեմաներին չենք ուզում անդրադառնալ, որովհետև ամեն տեղ էլ տնօրենի փոփոխություն է տեղի ունենում, ամեն տեղ էլ վատառողջ ղեկավարներ են լինում, որոնք հրաժարականներ են տալիս: […]

Մոլագարի են հայտնաբերել, ով 30 տարի առաջ բռնաբարել է աշակերտուհիներին

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հայտնաբերել են մի տղամարդու, ով մեղադրվում է 30 տարի առաջ դպրոցական աղջիկների բռնաբարության մեջ: Մեղադրյալը գործել է մի քանի տարբեր համայնքներում: 1964 թ. ծնված տղամարդը, ով հանցագործություն կատարելու պահին 20 տարեկան է եղել, բռնաբարել է 12-15 տարեկան աղջիկների, տեղեկացնում է Интерфакс-ը: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Մեկնարկել է Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանը

Երևանի ավագանին փետրվարի 10-ին գումարված 5-րդ նստաշրջանի անդրանիկ նիստում օրակարգի հաստատումից և հաշվիչ հանձնաժողովի ձևավորումից հետո միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել անվանի պատմաբան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանի, ականավոր պետական գործիչ, վաստակավոր ինժեներ Արտյոմ Գևորգյանի, ինչպես նաև գրող, հրապարակախոս, թարգմանիչ Սամվել Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակները տեղադրելու մասին որոշումներին:  Ավագանին […]

Հանդիպում խորհրդարանում

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը փետրվարի 10-ին հանդիպել է Հայաստանի բանկերի եւ ֆինանսավարկային կազմակերպությունների ճյուղային արհմիության գործկոմի նախագահ Լաուրա Հակոբյանի եւ գործկոմի անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Հյուրերի խնդրանքով ԱԺ փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությունների վերաբերյալ, որոնք առնչվում են հղիության եւ ծննդաբերության […]

Բջջային հեռախոսը սպանել է երիտասարդ աղջկան

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում 24-ամյա աղջկան սպանել է բջջային հեռախոսը: Աղջիկը լոգանք ընդունելիս է եղել, իսկ iPhone-ը լիցքավորման համար միացված է եղել էլեկտրական ցանցին: iPhone-ը ընկել է լոգարանը, աղջիկն էլեկտրահարվել եւ մահացել է: Զոհվածի մարմինը հայտնաբերել են հարեւանները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված