13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2015

Հայերի եւ ասորիների հանդեպ մեր պապերի արածներից ամաչում ենք. Ահմեթ Թյուրք

Թուրքիայի Մարդինի համաքաղաքապետ ազգությամբ քուրդ Ահմեթ Թյուրքը հունիսին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Գերմանիայում մի շարք հանդիպումներ է ունեցել: Համբուրգում Ալևիների մշակութային կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ահմեթ Թյուրքը խոսել է նաև հայերի և ասորիների ցեղասպանության մասին, տեղեկացնում Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` թուրքական «Դեմոկրատ հաբեր»-ին հղումով: «Հայերի և ասորիների հանդեպ մեր պապերի արածների համար ամաչում ենք»,-ասել […]

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը հանդիպել է Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ

Փետրվարի 10-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Եվրամիության և Արցախի միջև համագործակցության հնարավորությունների ու հեռանկարների շուրջ։ Կարեն Միրզոյանը կարևորել է Արցախ ԵՄ ներկայացուցիչների անարգել մուտքի ապահովումը և հրավիրել […]

Ինչպիսին են Տիգրան Խզմալյանի ու Ժիրայր Սեֆիլյանի հարաբերությունները /վիդեո/

՛՛Ես երբեք դուրս չեմ եկել ՛՛Հիմնադիր խորհրդարանից՛՛, որովհետև այնտեղ չեմ ընտրվել, ՛՛Նախախորհրդարանի՛՛ հիմնադիր անդամներից մեկն եմ եղել: Փոփոխության ընթացքում քանի որ ընտրվեց վերստեղծման մեկ այլ ճանապարհ, ես ասացի, որ չեմ լինելու ՛՛Հիմնադիր խորհրդարանի՛՛ անդամ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Նախախորհրդարանի՛՛ արդեն նախկին անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է լքել ՛՛Նախախորհրդարանը՛՛: ՛՛Ես ունեմ իմ […]

Ռուսաստանում հայրենիքի դավաճանության համար քահանա է ձերբակալվել

Մոսկվայում ձերբակալվել է Մոսկվայի պատրիարքության արտաքին եկեղեցական կապերի աշխատակից Եվգենի Պետրինը, նա կասկածվում է հայրենիքի դավաճանության համար, տեղեկացնում է gazeta.ru-ն: Նշվում է, որ Պետրինի գործով մանրամասները գաղտնի են պահվում:

Առաջիկա 5 օրերին տեղումները կպահպանվեն

Առաջիկա 5 օրերի ընթացքում տեղումները կպահպանվեն, մինչեւ փետրվարի 15-ը Հանրապետությունում անձրեւի եւ ձյան տեսքով տեղումները կշարունակվեն: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԻՆ հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Բանախոսն ասել է, որ այս տաք ձմեռը աննախադեպ չէ: “Նման ձմեռներ Հայաստանում գրանցվել են 1955, 1966, 1997, 2010 թվականներին: Այս տարի հունվարին […]

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց “Հայք” միության անդամների հետ

Սույն թվականի փետրվարի 8-ին “Ժառանգություն” կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ «Հայք» երիտասարդական-ուսանողական միության հանձնախմբի հերթական նիստը , որին ներկա էին նաեւ “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ողջունելով երիտասարդներին՝ Հովհաննիսյանը կոչ արեց լինել առավել ակտիվ, քանի որ հասունացել է միասնական պայքարի ժամանակը՝ հաշվի առնելով վերջին շրջանում ծավալված զարգացումները: “Մենք մտնում […]

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Զորի Բալայանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ

Շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի պարոն Բալայան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան հոբելյանի առթիվ: Ձեր կյանքն ու գրական-հասարակական գործունեությունն ինքնատիպ մի ստեղծագործություն են, որում սերտորեն զուգորդված են ժամանակն ու իրադարձությունները, պատմությունն ու իրականությունը: Ավելի քան կես դար մի քանի սերունդ ճանապարհորդել է Ձեր ստեղծած լրագրողական ու հրապարակախոսական իրապատում տարածքում՝ Կամչատկայից ու Բայկալից մինչեւ Խաղաղ եւ Ատլանտյան […]

Յացենյուկի դուստրը դուրս է մնացել մանկական “Ձայնը” նախագծից /վիդեո/

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի դուստրը՝ Սոֆիան, մասնակցել է ուկրաինական երեխաների “Ձայնը” նախագծին, սակայն չի կարողացել անգամ առաջին փուլը հաղթահարել: 10-ամյա Սոֆիան ելույթ է ունեցել Boney M խմբի Sunny երգով, սակայն ժյուրիի անդամներից ո՛չ Նատալյա Մոգիլևսկայան, ո՛չ Պոտապը և ո՛չ էլ Տինա Կառոլը չեն շրջվել նրա կողմ: Երբ Սոֆիան ավարտել է իր ելույթը, և ժյուրին, շրջվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված