06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Առաջիկա 5 օրերին տեղումները կպահպանվեն

Առաջիկա 5 օրերի ընթացքում տեղումները կպահպանվեն, մինչեւ փետրվարի 15-ը Հանրապետությունում անձրեւի եւ ձյան տեսքով տեղումները կշարունակվեն: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԻՆ հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

Բանախոսն ասել է, որ այս տաք ձմեռը աննախադեպ չէ:

“Նման ձմեռներ Հայաստանում գրանցվել են 1955, 1966, 1997, 2010 թվականներին: Այս տարի հունվարին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 3 աստիճանով, տեղումների քանակը նորմայից ցածր է եղել”,- ասել է նա` նշելով, որ փետրվարին կլինի նորմայի սահմաններում:

Խոսելով գյուղատնտեսության աշխատանքներին եղանակային այս պայմաններում` Զ. Պետրոսյանն ասել է, որ ցրտահարության ռիսկայնությունը կպահպանվի մինչեւ ապրիլ եւ խորհուրդ է տվել չշտապել ու դեռեւս չսկսել գյուղատնտեսական աշխատանքները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ