23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը հանդիպել է Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ

Փետրվարի 10-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Եվրամիության և Արցախի միջև համագործակցության հնարավորությունների ու հեռանկարների շուրջ։ Կարեն Միրզոյանը կարևորել է Արցախ ԵՄ ներկայացուցիչների անարգել մուտքի ապահովումը և հրավիրել Հերբերտ Զալբերին իր մանդատի շրջանակներում այցելել ԼՂՀ՝ տեղում ծանոթանալու առկա իրողություններին։

Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում կողմերը երկուստեք կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և դրանց օժանդակելու անհրաժեշտությունը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ