09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց “Հայք” միության անդամների հետ

Սույն թվականի փետրվարի 8-ին “Ժառանգություն” կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ «Հայք» երիտասարդական-ուսանողական միության հանձնախմբի հերթական նիստը , որին ներկա էին նաեւ “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Ողջունելով երիտասարդներին՝ Հովհաննիսյանը կոչ արեց լինել առավել ակտիվ, քանի որ հասունացել է միասնական պայքարի ժամանակը՝ հաշվի առնելով վերջին շրջանում ծավալված զարգացումները: “Մենք մտնում ենք մի փուլ, որը տանում է դեպի հրապարակ եւ որը բաց է բոլոր ուժերի համար”,- ասաց “Ժառանգության” առաջնորդը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ Փոստանջյանը, ում հետ անմիջական զրույց ծավալվեց կուսակցության երիտասարդական կառույցի առաջիկա ծրագրերի, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված անելիքների մասին:

Վերջում Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Զարուհի Փոստանջյանը պատասխանեցին երիտասարդներին հուզող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին երկրի վաղվա օրվա առանցքային խնդիրներին, ներքին ու արտաքին քաղաքականության ոլորտներում առկա մարտահրավերներին:

Նախօրեին Գյումրի եւ Վանաձոր կատարած այցելությունների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն ու կուսակցության վարչության անդամները նմանատիպ հանդիպում ունեցան տեղական կառույցների երիտասարդության հետ:

Հանդիպումներին մասնակցում էին ավելի քան հիսուն երիտասարդներ` վարչության նորընտիր անդամ Հովսեփ Ղազարյանի համակարգմամբ:

“Ժառանգություն” կուսակցության լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ