14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2015

Զարմանալ կարելի է

ՀՀ Առաջին նախագահ, Հայ ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հեղինակած հոդվածն է ներկայացվել iLur.am կայքում: Ներկայացնում ենք այն ստորև՝  Վերջին շրջանում տեղի ունեցած բուռն իրադարձությունների` Գյումրու ողբերգության, Բերձորի բարբարոսության եւ փոքր ձեռնարկատիրության ներկայացուցիչների տպավորիչ ընդվզման պատճառով “Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը”, կարելի է ասել, լիակատար անուշադրության մատնվեց, մինչ այլ հանգամանքներում այն, անտարակույս, հասարակական լայն արձագանքի կարժանանար: […]

Կինը ձեռքերով ճանկռել է մյուսի դեմքն ու ոտքերով հարվածներ հասցրել մեջքին

Փետրվարի 9-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1982 թ. ծնված Անժելա Ա.-ին:Ըստ վերջինիս հաղորդման՝ փետրվարի 7-ին, ժամը 01.00-ի սահմաններում, իր բնակարանում ծանոթը՝ 1979 թ. ծնված Գոհար Խ.-ն, գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքերով ճանկռել է իր դեմքն ու ոտքերով հարվածներ հասցրել մեջքին` պատճառելով վնասվածքներ: Հանցագործության մասին […]

Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բաց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, կատարված մեծածավալ աշխատանքների շնորհիվ Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:  Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Սևանի տարածաշրջանի Ախթամարից մինչև Ծով գյուղի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում (71-74-րդ կմ), ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:  Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ […]

Ստամբուլի կինոփառատոնում կցուցադրվի Փարաջանովի “Նռան գույնը” ֆիլմը

Փետրվարի 12-22-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացվող Անկախ ֆիլմերի կինոփառատոնի ժամանակ կցուցադրվի նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` «Հաբեր թուրք»-ին հղումով: Այս մասին տեղեկանում ենք թուրքական  թերթի կայքից: Կայքն առանձնացրել է փառատոնի ընթացքում ցուցադրվելիք ամենադիտարժան ֆիլմերի տասնայակը, որում ընդգրկված է նաև «Նռան գույնը»: Կայքը նշում է, որ 1968 թվականին նկարահանված ֆիլմը […]

Լարված են. Ժողովուրդ

Վերջին շրջանում կտրուկ լարվել են ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի և “Ֆլեշ” ընկերության սեփականատեր, օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի հարաբերությունները: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ ՀՀ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության մասնագետները “Ֆլեշ” ընկերության Տավուշի մարզում գործող բենզալցակայաններից մեկի գործունեությունը արգելել են՝ հրշեջ կանոնները չպահպանելու համար: Մինչ […]

Հովհաննես Թոքմաջյանը հերթական սկանդալի մեջ է հայտնվել. Ժողովուրդ

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը հերթական սկանդալային պատմության կիզակետում է հայտնվել: Այս անգամ էլ Թոքմաջյանի դեմ հակամարտություն է սկսել նրա ղեկավարած ԲՈՒՀ-ի ուսխորհուրդի նախագահ Գոռ Վարդանյանը: Վերջինս արդեն երկու օր է՝ Թոքմաջյանին մեղադրում է ուսխորհուրդի կանոնադրությունն ապօրինի փոխելու մեջ:  Ավելին՝ պարզվում է՝ ՀՊՃՀ-ի ուսխորհուրդի նախագահը ռեկտորի պաշտոնակատարի հարցով դիմել է ՀՀ կրթության […]

“Դաբրո”-ի հետեւից. Հրապարակ

“Հրապարակի” տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը Մոսկվա է մեկնել նախորդ օրը եւ հանգրվանել է այն նույն հյուրանոցում, ուր մշտապես` Մոսկվայում գտնվելիս, իջեւանում է Քոչարյանը` “Արարատ-հայաթում”: Մոսկվա մեկնած Ծառուկյանը նախորդ օրը, թերթի տեղեկություններով, այցելել է Քոչարյանին: Մոսկվայում էլ հանդիպումներ պետք է ունենար Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի, ինչպես նաեւ ռուսական որոշ էլիտար շրջանակների հետ:  Ի դեպ, ինչպես տեղեկացրել է ԲՀԿ […]

Ինքնասպանության փորձն ավարտվել է զավեշտով. Հրապարակ

Վերջերս կենտրոնի ոստիկանները ինքնասպանության փորձ են կանխել։ Մի տղամարդ որոշել է ցած նետվել «Հաղթանակ» կամրջից, սակայն ողբերգական սկիզբ ունեցող պատմությունն ավարտվել է զավեշտով։ «Ինքնասպանվողի» հարևանը զանգահարել է «կենտրոն» և ասել, որ իր հարևանը մեծ պարտքեր ունի, չի կարողանում վճարել և գնում է կամրջից «քցվելու»։ Ոստիկանները ճիշտ ժամանակին տեղ են հասել և փրկել քաղաքացուն։ Փրկվածը հաջորդ […]

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքին: ՀՀ պետական մարմինների ղեկավար անձնակազմի մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությունը վարել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվել են միջոցառումների ծրագիրը, դրա շրջանակներում «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի ներքո Հայաստանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված