Մասսայական ավտովթար. 78 մեքենա իրար է բախվել /վիդեո/

Ռուսաստանի Ժուկովսկի քաղաքում մառախուղի պատճառով մասսայական ավտովթար է տեղի ունեցել, իրար են բախվել 78 մեքենա: Նախնական տվյալներով` ավտովթարի արդյունքում զոհեր չկան, 4 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Իսկ ահա բազմաթիվ մեքենաներ լրջորեն վնասվել են: