17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

՛՛Կեղծ ընդդիմություն՛՛. Սեֆիլյանի գնահատականը /վիդեո/

՛՛Նրանք գործում են այս ռեժիմի կողմից վերահսկելի լինելու տրամաբանության շրջանակներում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, ”100-ամյակն առանց ռեժիմի” շարժման համակարգող Ժիրայր Սեֆիլյանը՝ պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե արդյոք համագործակցելու են եռյակի հետ:

՛՛Մենք միշտ ասել ենք, որ պայքարի մեթոդը պետք է լինի այս համակարգից դուրս՝ լինելով խորհրդարանում, մի խորհրդարան, որ ենթակա է այս խանին, ստեղծել հանձնաժողով, հասնել Ստեփանակերտ, ուսումնասիրել, թե ինչ է տեղի ունեցել Բերձորում 31-ին, զրո արդյունք և այլն, և այլն…անիմաստ է այս ամբողջը: Մմինչև այն ժամանակ, երբ գործում են այս համակարգից ներս, ես համոզված եմ, որ այդ ամենը կեղծ է, ամբողջը նպատակ ունի մեր ժողովրդին մոլորեցնելու, սա, դժբախտաբար փաստ է՛՛,-շեշտեց նա:

Սեֆիլյանը միաժաանակ նկատեց, որ եռյակի շարքերում կան ազնիվ մարդիկ, ում հորդորում է դուրս գալ այդ ռեժիմից ու միանալ իրենց, միասին շարունակեն իրենց պայքարը:  Հարցին, թե արդյոք կմասնակցեն եռյակի՝ մարտի մեկին կայանալիք հանրահավաքին, եթե եռյակն, իհարկե, որոշի անել այդ հանրահավաքը, նա պատասխանեց. ՛՛Հանրահավաքի այդ կեղծ ընդդիմության պրոցեսից մենք շուտվանից դուրս ենք ու այդ կեղծ գործունեությամբ երբեք զբաղվողը չենք՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ