12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Հաշիվն անձնական չէ, պատկանում է եկեղեցուն

”Հայաստանյան հայ առաքելական եկեղեցին հարկատու է, անշուշտ, որոշ տեսակի հարկերի կտրվածքով ազատված է հարկերից, օրինակ` գույքահարկից, քանի որ այն ինչ կա, դա ազգային սեփականություն է”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսի մամուլի խոսնակ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ խոսելով HSBC բանկում կաթողիկոսի կողմից հայտնաբերված հաշվեհամարի մասին:

Նա նշեց, որ բանկում եղել է նման հաշվեհամար, այսօր էլ կա, և այդ տեղեկատվությունը Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը պարզաբանել է: ՛՛Հաշիվը, որի մասին խոսվում է, բացվել է Գարեգին Առաջինի օրոք անհայտ բարերարի կողմից տրամադրված գումարով և Վեհափառ հայրապետի մահվանից հետո, ինչպես կարգն է, հայտնվում է իրավահաջորդ կաթողիկոսի անվամբ՛՛,-պարզաբանեց նա:

Ըստ Տեր Վահրամի՝ հաշիվը անձնական չէ, պատկանում է եկեղեցուն: Տեր Վահրամի խոսքով՝ հաշվեհամարը կազմում է 1 միլիոն 100.000 դոլար է: Միաժամանակ նա հրաժարվեց ներկայացնել այդ գումարը տրամադրած բարերարի անունը: 

Մայր Աթոռի Սոցիալական ծառայության տնօրեն Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը հայտնեց, որ Մայր Աթոռում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից հիմնադրված  Սոցիալական ծառայությունների կենտրոնը 2014թ. ընթացքում 1.5 մլն դոլար է փոխանցել Սիրայում ապրող հայերին և շուրջ 80 մլն դրամի աջակցություն է ցուցաբերել ավելի քան 25 000 կարիքավոր հայաստանցիների: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ