07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ժիրայր Սեֆիլյանն այսօր փակագծերը չի բացում

”Հիմնադիր խորհրդարանն” ապրիլի 24-ին երկրում խժդժություններ չի անելու: ”Այդ օրը մենք ևս մասնակցելու ենք ծիսակատարությանը, որից հետո սկսվելու է խաղաղ գործընթաց, որևէ խառնակչություն չի լինելու”,-այսօր ասուլիսին հայտարարեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, ”100-ամյակն առանց ռեժիմի” շարժման համակարգող Ժիրայր Սեֆիլյանը: Նա նշեց, որ այս օրերին շրջանառվում է տեսակետը, թե իրենք մտադրություն ունեն ապրիլի 24-ին ահաբեկչություն անել, սակայն ամենևին նման մտադրություն չկա: 

Հարցին, թե չի կարծում, որ սխալ է հենց այդ օրը միասնականություն չցուցաբերել, այս գնալ հեղաշրջման, Սեֆիլյանը պատասխանեց. ”Ես կարծում եմ` մենք որ ամեն օր հանդուրժում ենք մեր ոճրագործ համակարգին, մենք նսեմացնում ենք մեզ ու բոլոր ժամանակների նահատակներին, ապրիլի 24-ը սուգի օր չէ, վերածնունդի գաղափարը մեջտեց դնելու օրն է, հարցնելու` որն էր գլխավոր պատճառը, որ մեր ժողովորդը հարյուր տարի առաջ ենթարկվեց այդ ոճրագործությանը”: 

Նրանց, ովքեր կարծում են, որ ապրիլի 24-ը սգի օր է, Սեֆիլյանը հորդորեց իրենց պրոցեսին միանալ ապրիլի 25-ին: Սեֆիլյանի խոսքով` մեզ համար ամոթ է հարյուամյակը նշել նման համակարգի գլխավորությամբ: ”Եթե մեզ հաջողվի մինչև 24-ը ձերբազատվել, շատ ավելի լավ, մենք այդ օրը չենք պատրաստվում հատուկ խժդժություններ անել, այդ օրը չենք խանգարելու այն բոլոր միջոցառումները, որոնք նախօրոք որոշված են: Ամոթ է մեզ, որ այս որակի մարդկանցով աշխարհին երևանք՛՛: 

Հարցին, թե արդյոք ապրիլի 24-ին լինելու են քաղաքացիական ահնազանդության փորձեր, ինչպես օրինակ՝ փողոց փակել, Սեֆիլյանը պատասխանեց, որ եթե փակագծերն այսօրվանից բացեն, անլուրջ կլինի: ՛՛Մենք կկատարենք այնպիսի բաներ, որ չի խաթարելու ՀՀ որևէ վայրում նախատեսված միջոցառմանը՛՛,-շեշտեց նա: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ