07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

“Դաբրո”-ի հետեւից. Հրապարակ

“Հրապարակի” տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը Մոսկվա է մեկնել նախորդ օրը եւ հանգրվանել է այն նույն հյուրանոցում, ուր մշտապես` Մոսկվայում գտնվելիս, իջեւանում է Քոչարյանը` “Արարատ-հայաթում”: Մոսկվա մեկնած Ծառուկյանը նախորդ օրը, թերթի տեղեկություններով, այցելել է Քոչարյանին:

Մոսկվայում էլ հանդիպումներ պետք է ունենար Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի, ինչպես նաեւ ռուսական որոշ էլիտար շրջանակների հետ: 

Ի դեպ, ինչպես տեղեկացրել է ԲՀԿ աղբյուրը, “Կոլյայիչը սիրում է մեծ իրադարձություններից առաջ մեկնել աշխարհաքաղաքական կենտրոններ”, ու հիշեցրել Ծառուկյանի` 2013-ի նախագահական ընտրություններից առաջ Բրյուսել կատարած այցը, ուր Հայաստանի եվրոպական չինովնիկին բողոքել էր Հայաստանի կոռումպացվածությունից: Նարիշկինի հետ հանդիպումը նաեւ միջկուսակցական բնույթի է, քանզի “Եդինայա Ռոսիան” եւ ԲՀԿ-ն գործընկերության մասին համաձայնագիր ունեն, եւ հանդիպումը պլանավորված է եղել վաղուց:

Սակայն ԲՀԿ-ական շրջանակներն ամեն ինչ անում են, որ Ծառուկյանը հանդիպումներ ունենա մի քանի բարձրաստիճան չինովնիկների հետ եւս: Այդ հանդիպումները PR լուրջ արժեք ունեն եւ հիմա օդ ու ջրի նման անհրաժեշտ են ոչ իշխանական ուժերին”:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ