՛՛Երբեք անձնական ամբիցիաներով չի առաջնորդվում՛՛ /վիդեո/
Գորիսի հիվանդանոցում տեղի ունեցած սկանդալի մասին լուրերը՝ որքանո՞վ են համապատասխանում իրականությանը: Արդյո՞ք Գորիսում վախի ու ամենաթողության մթնոլորտ կա: Այս հարցերի շուրջ մենք զրուցեցինք Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի հետ:
՛՛Մենք այդպիսի արհեստական թեմաներին չենք ուզում անդրադառնալ, որովհետև ամեն տեղ էլ տնօրենի փոփոխություն է տեղի ունենում, ամեն տեղ էլ վատառողջ ղեկավարներ են լինում, որոնք հրաժարականներ են տալիս: Ես տարբեր ժամանակներում մի քանի հիմնարկ եմ փոխել, ի՞նչ տարբերություն՛՛,-ասաց Ադունցը:
Հարցին, թե արդյո՞ք մարզպետի հարազատներն են միայն բարձր պաշտոնների նշանակվում՝ Ադունցը պատասխանեց.՛՛Մարզպետը այն մարդն է, որը ընտրում է լավագույն կադրերին, եթե իր իրավասության տիրույթում է ու երբեք անձնական ամբիցիաներով նա չի առաջնորդվել ու չի առաջնորդվում:
Մանրամասները՝ տեսանյութում: