Աշխարհի լավագույն գրքերն անգամ իրենց լույսն ու փայլն ստանում են Գրքերի Գրքից` Աստվածաշնչից. Մեծերը Աստծո մասին
“Աշխարհում գոյություն ունեցող համակարգերի կատարելությունը, մանավանդ կենդանիների զարմանալի հատկություններն ու ընդունակությունները, հիացմունքի արժանի նրանց կազմությունը դարեր շարունակ պատճառ են եղել, որպեսզի մտածողներն ընդունեն Աստծո գոյությունը:
Ճշմարիտ բնագետը ոչ մի կերպ չի կարող խորամուխ լինել արարչության գաղտնիքների իմացության մեջ` առանց Աստծո միջամտության:
Երկնային մարմինների բազմաքանակությունը, գեղեցկությունը, կարգավորվածությունը, բույսերի ու կենդանիների կատարյալ կերտվածքը և բնության այլևայլ երևույթները խելամիտ, անկանխակալ դիտորդին արդարացիորեն հանգեցնում են Բարձր Գոյի` ամենազոր, արդար, բարի Արարչի գոյությանը”:
Հզոր աստղադիտակով դիտելով վաղուց և ոչ վաղուց հայտնաբերված աստղերն ու մոլորակները, մանրադիտակով ուսումնասիրելով բնության` Աստվածային անզուգական վարպետությամբ արարված արտասովոր ստեղծագործությունները, անատոմիական դանակի և քիմիական վառարանի լույսի օգնությամբ հասկանալով բնության գիրքը` ինձ հաճախ ոչինչ չի խանգարում սաղմոսերգուի հետ բացականչելու. “Որքան մեծ են Քո գործերը, ով Տեր, և դրանք բոլորն արել ես իմաստությունով” (Սաղմ. 104.24):
Մարդկանց գրած բոլոր գրքերը, նույնիսկ ամենալավերը, Սուրբ Գրքի համեմատ, լոկ մոլորակներ են, որոնք իրենց բովանդակ լույսն ու փայլն ստանում են Գրքերի Գրքից` Աստվածաշնչից”:
Ռոբերտ ԲՈՅԼ – (1627-1691), անգլիացի ֆիզիկոս, քիմիկոս և աստվածաբան: Աստվածաշունչը բնագրերով ընթերցելու համար Բոյլը սովորել է եբրայերեն և հունարեն: Միջոցներ է հատկացրել Սուրբ Գիրքը մալայերեն, թուրքերեն և այլ լեզուներով թարգմանելու համար: