Մի հատ արյուն տեսնում էր, վախենում էր էդ երեխեն. ազատամարտիկը՝ կուրսանտի սպանության մեջ մեղադրվողից. Հայկական ժամանակ
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հոինվարի 29-ին կուրսանտ Հայկազ Բասեղյանի դաժան սպանության մեջ մեղադրվող Գնել Զարմիկի Թևոսյանը նույն ինստիտուտի պետի տեղակալ, գնդապետ Զարմիկ Անդրանիկի Մարկոսյանի որդին է:
Գնդապետ Զարմիկ Մարկոսյանի հետ նույն շենքում բնակվող, արցախյան պատերազմի մասնակից, հրամանատար Գրիգորի Ասատուրովը զարմացած է կատարվածով:
Ըստ Գ. Ասատուրովի՝ Զարմիկի որդին նման բան չէր կարող իրեն թույլ տալ:«Նրանք անձամբ ասել են՝ եթե պարզվի, որ մեր որդին մասնակից է եղել այդ սպանությանը, անձամբ ամեն ինչ անելու են, որ արժանի պատիժ կրի»,-թերթին ասել է Ասատուրովը՝ հավելելով, որ ինչքանով ճանաչում են Գնելին, նման արարքի ընդունակ չէր: «Չեմ կարողանում պատկերացնել. մի հատ արյուն տեսնում էր, վախենում էր էդ երեխեն, շատ վախկոտ երեխա էր, ո՞նց է էդպիսի բան արել, անհավատալի է»,-ասել է Գրիգորի Ասատուրովը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: