19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Միակ տրամաբանական բացատրությունը. Հայկական ժամանակ

ՀՀ կենտրոնական բանկը երեկ կրկին բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը և սահմանել այն 10.5 տոկոսի մակարդակում: Կենտրոնական բանկի գործողությունները արդեն հակասում են նույնիսկ ամենատարրական տրամաբանությանը:

Խնդիրն այն է, որ սրանով ԿԲ-ն թանկացնում է փողը, ինչը ուղղակիորեն հանգեցնում է բանկերի կողմից տնտեսվարողներին տրամադրվող վարկերի տոկոսների բարձրացմանը: Իսկ վարկերի թանկացումը բերում է տնտեսության մեջ ներդրումների նվազմանը և տնտեսության աճի արգելակմանը: Եվ սա այն դեպքում, երբ վերջին ամիսներին ՀՀ-ում նույնիսկ պաշտոնապես գրանցվում է տնտեսական չափազանց փոքր աճ: Մյուս կողմից վարկերի թանկացումը պետք է հանգեցնի գնաճի նվազմանը:

Ատեղծված իրավիճակում ԿԲ–ն ոչ թե պետք է բարձրացներ վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այլ ընդհակառակը իջեցներ՝ խթանելով ներդրումները տնտեսության մեջ: Նման գործելակերպի միակ տրամաբանական բացատրությունն այն է, որ սրանով ընդամենը փորձում են կանխել դրամի հնարավոր արժեզրկումը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ