06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փորձում են ավելի բուռն դարձնել. ՀՀԿ-ն արձագանքում է ԲՀԿ-ին

”Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր անելիքները”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է խորհրդարանական մեծամասնությունը վերաբերում ԲՀԿ-ի առաջարկին՝ բոյկոտել առաջիկա քառօրյան: ՛՛Ես բոյկոտը որպես այդպիսին համարում եմ քաղաքական գործունեության ծայրահեղ միջոցներից մեկը, եթե գտնում են, որ այդպիսի իրավիճակ է, որ նման քայլի պետք է գնան, որևէ խնդիր չկա, առանձին որպես քաղաքական միավոր՝ իրենք են որոշում իրենց անելիքները՛՛,-նկատեց նա:

Սահակյանը չի կարևորում ԲՀԿ-ի այդ հայտարարությունը, միաժամանակ նկատում է. ՛՛Բոյկոտում են, չեն բոյկոտում, իրենց խնդիրն է, սակայն ժողովուրն իրենց ձայն ու քվե է տվել, որ գան Ազգային ժողով, աշխատեն, ոչ թե քաղաքականացնեն, այլ գան օրենքների հետ կապված դիրքորոշում հայտնեն, ներկայացնեն իրենց տեսակետները՛՛: Նշենք, որ ԲՀԿ քաղխորհուրդը Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությանն առաջարկել էր քննարկել խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու հարցը, քանի դեռ կուսակցության անդամ Արտակ Խաչատրյանին առևանգելու և ծեծի ենթարկելու միջադեպը բացահայտված չէ։ Կուսակցությունն իր տարածած հայտարարության մեջ նշել էր, որ այդ մասին խորհրդակցություններ կսկսեն այլ խմբակցությունների հետ: ՀԱԿ-ն արդեն տվել է իր համաձայնությունը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, որ եթե իշխանությունները սեղմ ժամկետներչում չբացահայտեն Արտակ Խաչատրյանի հետ կապված միջադեպն, ապա իրենք կսկսեն պաշտոնյաների հրաժարականներ պահանջել, ապա Հովհաննես Սահակյանն ասաց. ՛՛Դա էլ է  իրենց խնդիրը, կարող են պահանջել: Ընդամենը պետք է հույս հայտնել ու հավատացած լինել, որ այդ միջադեպը շատ արագ կբացահայտվի, որովհետև կարծում եմ, որ այս խնդիրը քաղաքականացվեց,  շատ քաղաքականացվեց: Հետևաբար պետք է լինի նաև իրական պատկերը բոլորի առջև, հասկանանք, թե ինչ է եղել: Նմանատիպ դեպքերը քաղաքակացնել, փորձել դրանց մեջ ինչ-որ խնդիրներ փնտրել, դա ընդամենը քաղաքական հնարք է, փորձում են ավելի բուռն դարձնել՛՛,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ