Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինում, Աշոցքում, Ապարանում, Արագածում, Ստեփանավանում, Տաշիրում, Վանաձորում և Նոյեմբերյանում տեղում է ձյուն: Աբովյանի տարածաշրջանի Չարենցավանի 29-39-րդ կմ հատվածում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: