10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 18, 2015

ԱՄՆ-ում նավթ տեղափոխող գնացքն այրվել է. 2 քաղաք տարհանված է /վիդեո/

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Չարլստոն քաղաքի մերձակայքում նավթ տեղափոխող գնացքը վթարի է ենթարկվել, ինչի արդյունքում նավթով լի երկու տարրա ընկել են Կանովա գետը, մնացածը սկսել են այրվել, իսկ հրդեհն արագ տարածվել է մոտակա տներով, հայտնում է ТАСС գործակալությունը: Բարեբախտաբար, միջադեպի արդյունքում զոհեր եւ վիրավորներ չկան, սակայն մոտակա 2 քաղաքի բնակիչներ տարհանվել են տներից: Դեպքի վայրում աշխատող […]

Մոմավառություն

Փետրվարի 18-ին ժամը 19:00-ին  Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի հարակից այգում տեղադրված խաչքար-հուշարձանի մոտ մոմավառություն,  ի հիշատակ 1921թ. փետրվարի 18-ին Երևանի բանտում բոլշևիկների կողմից կացնահարված 21 հայ ազգային գործիչների: Ժամանակակիցների վկայությամբ` այդ վայրում են հանգչում 1921-ի փետրվարի 17-ի, լույս 18-ի գիշերը բոլշևիկների ձեռքով կացնահարված 21 հայ ազգային գործիչներից, Սարդարապատի հերոսներից, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից, Խմբապետ Համազասպ, Նիկոլայ  Ղորղանյան […]

Ծեծկռտուք Թուրքիայի Խորհրդարանում. 5 պատգամավոր է վիրավորվել /ֆոտո/

Թուրքիայի ազգային մեծ ժողովի /ԹԱՄԺ-TBMM/ լիագումար նիստում «Ներքին ավտանգության մասին» օրենքի քննարկման ժամանակ իշխանական և ընդդիմադիր պատգամավորները ձեռնամարտի են բռնվել, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Ծագած ծեծկռտուքին մասնակցել են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» և «Ժողովուրդների դեմոկրատական»  կուսակցության պատգամավորները, ինչպես նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները: Ըստ թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալության` ծեծկռտուքի հետևանքով ընդդիմադիր 5 պատգամավորներ […]

Սերժ Սարգսյան դուրս արի. Րաֆֆի Հովհաննիսյան/վիդեո/

“Այսօր փետրվարի 18-ն է, վերջին նախագահական ընտրությունների երկրորդ տարեդարձը: Երկու հետընտրական տարիները, որոնք առանց վարանելու կարելի է համարել մեր երկրի համար պատմություն, որը լի է անկումներով, դառնությամբ և հիասթափությամբ: Առաջի և հետոյի ջրբաժանը մեծացավ ևս մեկ տարով, հասանք այն հանգրվանին, որին պիտի հասցներ ապօրինի, ինքնագոհ վարչախմբի տրամաբանական, միգուցե անբնական ընթացքը: Անցած երկու տարիները վկայում են, […]

Դատի է տալիս

2015 թ. փետրվարի 17 ին Հիմնադիր խորհրդարանը և նրա անդամները ընդդեմ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանիհայցադիմում են ներկայացրել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորենվիրավորանք հասցնելու և զրպարտություն կատարելու համար նրան օրենքով սահմանված կարգով պատասխանատվության կանչելունպատակով: Հիշեցնում ենք, որ Գագիկ Մելիքյանը մամուլում հրապարակված իր հարցազրույցում համոզմունք էր հայտնել, որ Հիմնադիրխորհրդարանի անդամները «100 ամյակը» առանց ռեժիմի» շարժման դեպի Արցախ իրազեկման ավտոերթը «իրականացրել են թուրք–ադրբեջանական փողերով»:

Արգելափակվել է

Տեղեկացնենք, որ այս պահին չի գործում ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան իրական էջը. այն անհասանելի է։ Անհայտ անձինք ֆեյսբուք սոցիալական ցանցում բացել են Կարեն Ավագյան անուն-ազգանունով կեղծ էջ՝ նրա անունից տարածելով կեղծ ինֆորմացիա։ Մեծաթիվ հետևողներ և հսկայական լսարան ունեցող էջը հավանաբար շատ էր խանգարում ոմանց շահերին։ Աշխատանքներ են […]

Ինչու Տեր-Պետրոսյանը գնաց այդ քայլին

Ներքաղաքական լարված իրավիճակում Լևոն Տեր-Պետրոսյանը մի քայլ արեց, որն անսպասելի էր: Տեր-Պետրոսյանն առաջարկում է ինչ-որ հանձնաժողով հրավիրել, որի մտահոգության առարկան պետք է լինեն Ցեղասպանության 100-ամյա տարելիցը և ղարաբաղյան հարցը: Իհարկե, 1-ին նախագահի այս քայլը ողջունելի է։ Որպես առաջին նախագահ՝ նրա մտահոգության առարկան նույնպես հասկանալի և ընդունելի է, բայց հարցեր կան, որոնք ինձ մտածելու տեղիք են տալիս. Ինչո՞ւ […]

Տարածաշրջանում ամենաշատ և էժան կարտոֆիլը մենք ունենք

Այս տարի, ամենայն հավանականությամբ, լավ պտղաբուծություն կունենանք, այդպես են վկայում եղանակային պայմանները: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանն ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Բանախոսը գյուղացիներին կոչ արեց զբաղվել ավանդական մշակաբույսերի՝ լոլիկի, սմբուկի, պղպեղի մշակմամբ: “Մենք  պատրաստվում ենք լավ գյուղացիական տարվա: Արդեն պատրաստել ենք 1000 տոննա էլիտար բարձր դասի կարտոֆիլի […]

Ծառուկյանը նոր ”մեսիջ” է ուղարկում

Օրերս ԲՀԿ առաջնորդի արած հայտարարությանն այսօր հետեվեց մեկ ուրիշը. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նոր հայտարարություն է տարածել, որտեղ նշում է. «թե իշխանության, թե ընդդիմության  խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը»: Հայտարարությունում ասվում է. «Սիրելի   հայենակիցներ, Ինչպես ես  բազմիցս ասել եմ, մեր բոլորի,  եւ  անձամբ իմ խնդիրը ես միշտ տեսել եմ մեր ժողովրդին, մեր երկրին օգտակար լինելու  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի