10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 18, 2015

Աստղագետները Մարսի վրա առեղծվածային ու անհասկանալի ամպ են նկատել /ֆոտո/

Գիտնականները մեծ ջանքեր են թափում` հասկանալու համար, թե ինչ առեղծվածային ամպեր են կուտակվել Մարս մոլորակի վրա: Դրանցից մեկը հավաքվել է 10 ժամվա ընթացքում եւ 11 օր մնացել մոլորակի վրա, հայտնում է RT-ն: Գիտնականները կարծում են, որ ամենայն հավանականությամբ` դա կարող է երկնային լույս լինել, սակայն ոմանք ենթադրում են, որ դա իրականում այլմոլորակայինների նավերի ծածկույթ է: […]

Չեն ներելու միմյանց /վիդեո/

«Ես սա չեմ համարում զինադադար, սա զինադադար չէ, սա այն չէ, որ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը նստում են և ասում՝ մենք կանգ ենք առնում, նկատելի է, որ Գագիկ Ծառուկյանը ետքայլ է կատարել»,-այսօր ասուլիսին ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը: Ըստ նրա՝ Ծառուկյանի վերջին հայտարարությունը նշանակում էր, որ նա […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի օգնականին

Փետրվարի 18-ին արգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նյուլանդին։ Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հաստատված բարեկամական գործընկերությունը, որը տարիների ընթացքում ընդլայնվել և ընդգրկել է նորանոր ոլորտներ, և հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով երկկողմ համագործակցությունը առավել կամրապնդվի և կխորանա։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վիկտորիա […]

Բնապահպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեյին: Բարձր գնահատելով հայ-ֆրանսիական ամուր բարեկամական հարաբերությունները` Արամայիս Գրիգորյանը հույս է հայտնել, որ դրանց շրջանակներում կավելանան նաև բնապահպանության ոլորտին առնչվող ծրագրեր, որոնք հետագա ակտիվ և սերտ համագործակցության  հեռանկարներ կստեղծեն: Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ողջունել է սերտորեն համագործակցելու Արամայիս Գրիգորյանի պատրաստակամությունը և […]

Նորաշեն համայնքի ավտոճանապարհները դարձել են առավել հարմարավետ

«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում Արարատի մարզի Նորաշեն-Դվին և Քաղցրաշեն-Նորաշեն ավտոճանապարհների շուրջ 600մ երկարությամբ հատվածներում կատարվել են հիմնանորոգման աշխատանքներ: Մինչ վերանորոգումը ավտոճանապարհների ասֆալտբետոնե ծածկերը գտնվում էին վատ վիճակում: Առաջացել էին փոսեր, լայնական, երկայնական և ցանցավոր ճաքեր: Իջատեղերը գտնվում էին անմխիթար վիճակում: Նորաշեն-Դվին ավտոճանապարհի մայթերին կային հողաթմբեր, եզրաքարերը քանդվել էին: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԱՄԷ նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջասեմ Մուհամմադ Ալ Կասեմին: Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ՝ հույս հայտնելով, որ դեսպան Ալ Կասեմին պաշտոնավարման ընթացքում իր անձնական փորձն ու մասնագիտական կարողությունները լավագույնս կծառայեցնի Հայաստանի և ԱՄԷ-ի միջև […]

Արգելքները վերացված չեն /վիդեո/

 «Այն սպասված քայլեր էր, Հայաստանում հավատարմագրված բոլոր դիվանգտեների համար էլ սա սպասելի էր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ խոսելով հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու նախագահ Սերժ Սարգսյանի որոշման մասին: Սակայն նա գտնում է, որ սրանով առանձնապես բան չի փոխվում: «Միջազգային հանրությունը կարող է պահպանել իր […]

Վթարային ջրանջատում Էրեբունիում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 19-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Արցախի պող. 1, 1ա, 4, 4ա, 6, 6ա, 8, 8ա, 8/1, 8/2, 10ա, 10բ, 10գ, 10դ, 10վ, 12, 12ա, 14, 14ա, 18, 20, 20ա, 22, 22ա, 23, 23/8, 24, 26, 28 համարների, […]

Հերթական անգամ Հայկ Կյուրեղյանը հրաժարվեց պաշտպանից

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ  Հայկ Կյուրեղյանի գործով հերթական դատկան նիստը։ Վերջինս դատարան էր ուղարկել իր հայտարարությունը` տեղեկացնելով, որ հրաժարվում է հանրային պաշտպան Անժելա Հակոբյանի պաշտպանությունից: Նա ժամանակ խնդրեց, որ ծանոթանա իր քրեական գործին, կատարի որեւէ գործառույթ, ներկայացնի միջնորդություն կամ որևէ ճառ: «Իրավունք չեմ վերապահում մասնակցել դատաքննությանը, դատարանը խախտում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի