10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 18, 2015

«Սերժ Սարգսյանը պատերազմ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանին» /վիդեո/

«Գագիկ Ծառուկյանի տեքստում այն տպավորությունը չկար, որ ինքը դուրս է գալիս քաղաքականությունից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ խոսելով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությունից: Ըստ նրա՝ Ծառուկյանն այդ հայտարարությամբ չի ասում, որ հրաժարվում է իր քաղաքական հավակնությունից, սակայն հնարավոր է, որ դա անի ժամանակի […]

ԱՄՆ պետքարտուղարի օգնականն այցելել է Ծիծեռնակաբերդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Թվիթերի էջում նշված է, որ Միացյալ Նահանգների Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: “Իր Երևան կատարած այցի ընթացքում փոխպետքարտուղար Նուլանդն այցելեց Ծիծեռնակաբերդ”,- նշված է հաղորդագրությունում:

Իսլամիստները 45 հոգու ողջ-ողջ այրել են

 “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորումը Իրաքում 45 հոգու է ողջ-ողջ այրել, հայտնում է Вести.Ру-ն: Սակայն չի նշվում, թե ինչն է եղել նման դաժան պատժի պատճառը, հայտնի է միայն, որ մահացածների թվում եղել են Իրաքի ազգային անվտանգության աշխատակիցներ:

Տագնապախռովությունը հայ ժողովրդին միշտ հատուկ է եղել. հոգեբան

Ցեղասպանության հետևանքները հոգեբանական  տեսանկյունից նաև, էթնոհոգեբանություն և դրա անդրադարձը ժամանակի մեջ թեմայի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ ներկայացրեց հայտնի հոգեբան Ալբերտ Նալչաջյանը:  «Հոգեբանական տեսանկյունից խնդիրը խորությամբ ուսումնասիրված չէ: Մենք նոր-նոր ստեղծում ենք գրականություն, որը անդրադառնում է ցեղասպանությանը հոգեբանական տեսանկյունից»,-նշեց Նալչաջյանը:  Նրա դիտարկմամբ հայերի ցեղասպանությունը ավելի ճիշ կլինի որակել՝ էթնոցիդ տերմինով, քանի որ այս տերմինը […]

Երվանդ Զախարյանը խոսքի տերը չի եղել /վիդեո/

«Նաիրիտի» աշխատակիցներն այսօր կառավարության շենքի դիմաց էին: Չնայած անձրևին նրանք եկել էին այստեղ՝ պահանջելու իրենց աշխատավարձերը: Henaran.am-ի հետ զրույցում նրանք ասացին, որ մոտ 18 ամսվա աշխարավարձ դեռ ունեն ստանալու: Մի տղամարդ էլ պատմեց, որ երկու շաբաթ առաջ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այցելել է գործարան, խոստացել, որ մեկ ամսվա աշխատավարձ կտրվի փետրվարի 15-ին, […]

Բուլղարիայի Հայերի Միությունը ողջունում է հայ-թուրքական արձանագրությունների հետ կանչելը

Բուլղարիայի Հայերի Միությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը, որով նա խորհրդարանից հետ է կանչել հայ-թուրքական արձանագրությունները: Թուրքիայի Հանրապետությունը, ի դեմս իր իշխանությունների, ևս մեկ անգամ ցույց տվեց ամբողջ աշխարհին, որ չընդունելով Հայաստանի կողմից հաշտության սկիզբ դնելու համար պարզված ձեռքը, անմիջական հետևորդն ու շարունակողն է իր նախնիների, ովքեր ծրագրեցին և իրականացրեցին Հայոց ցեղասպանությունը: […]

Նրանք, ովքեր սիրուց են ծնվել

Հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է մի լուսանկար, որում նա իր սիրելիի՝ ֆիլիպինուհի Արիանա Քաոլինիի հետ է: «Այս պահից սկսած թող լինի ուրախության տարի: Ո՞վ է կենդանի, հարց եմ տալիս ես. նրանք, ովքեր սիրուց են ծնվել»,- լուսանկարը մակագրված է հետևյալ կերպ: Արիանայի մատնեմատին դրված մատանիով Լևոն Արոնյանը հայտարարել է իր նշանադրության մասին:  

Հայ ազգի նկատմամբ ցանկացած նյութական եւ բարոյական հատուցում առանց հողային հատուցման թերի է եւ կեղծ

Երկուշաբթի, փետրվարի 16-ին, Աթենքի՝ Նիկիայի քաղաքապետարանի սրահում «Նացիզմը եւ Պանթուրքիզմը, համեմատական մոտեցում» թեմայով տեղի ունեցավ դասախոսություն հունահայ գրող-հրապարակախոս՝ պարոն Հովսեփ Քասեսյանի բանախոսությամբ: «Հունահայկական» հետազոտությունների կենտրոնի քարտուղար, «Հայաստան» և «Նոր աշխարհ» շաբաթաթերթերի աշխատակից պարոն Հովսեփ Քասեսյանը հունարեն լեզվով՝ հունախոս հասարակության համար ներկայացրած իր վերլուծությամբ, բացատրեց Նացիզմ եւ Թյուրքիզմ քաղաքական շարժումների հասարակած արմատների, բնի և պտղի մասին, […]

Աշոտյանն ընդունել է

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով  Հայաստանում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սաիդ Ալ Մեիբալի գլխավորած պատվիրակությանը: Արաբական կողմը հանդիպման ժամանակ ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանում ներդրված շախմատի դասավանդման կրթական ծրագրով: Հյուրերը նշել են, որ Հայաստանի փորձը համարում են հաջողված, ինչով պայմանավորված մեծ ցանկություն ունեն “Շախմատը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի