14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Տագնապախռովությունը հայ ժողովրդին միշտ հատուկ է եղել. հոգեբան

Ցեղասպանության հետևանքները հոգեբանական  տեսանկյունից նաև, էթնոհոգեբանություն և դրա անդրադարձը ժամանակի մեջ թեմայի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ ներկայացրեց հայտնի հոգեբան Ալբերտ Նալչաջյանը:

 «Հոգեբանական տեսանկյունից խնդիրը խորությամբ ուսումնասիրված չէ: Մենք նոր-նոր ստեղծում ենք գրականություն, որը անդրադառնում է ցեղասպանությանը հոգեբանական տեսանկյունից»,-նշեց Նալչաջյանը: 

Նրա դիտարկմամբ հայերի ցեղասպանությունը ավելի ճիշ կլինի որակել՝ էթնոցիդ տերմինով, քանի որ այս տերմինը ավելի ճիշտ կբնութագրի կատարվածը:

՛՛Էթնոցիդը ավելի ճիշտ տերմիին է, քանի որ մի տեղ ոչնչացվում է ցեղ, մի դեպքում զարգացած ազգ, ինչպես հայերի դեպքում՛՛,-ասաց հոգեբանը:

«Հայ ժողովուրդը դարեր շարունակ եղել է սուլթանական իշխանության ներքո և գտնվել է ստորացված վիճակում, այդ պատճառով էլ, հայ ժողովրդի հոգեկերտվածքում միշտ եղել է տագնապ և սարսափ՝ տիրող ազգի և նրա կողմից սպասելիք գործողություններից:Տագնապախռովությունը հայ ժողովրդին միշտ հատուկ է եղել»,- խոսելով ցեղասպանությանˋ հայ ժողովրդի վրա թողած ազդեցությունիցˋ ասաց հոգեբանն ու ընդգծեց նաև, որ  այժմ արդեն այդ տագնապը չկա, կամաց-կամաց վերացել է,  քանի որ ունենք հզոր պետականություն:

Հոգեբանը նշեց, որ ժամանակակից հոգեբանական հետազոտությունները ցույց են տվել, որ տագնապի զգացողությունից մի շարք հիվանդություններ են առաջանում, այդ թվում նեվրոզներ, պսիխոզներ, նաև սրտի ու ստամոքսի հիվանդություններ:Տագնա

Հոգեբանի խոսքովˋ պետք է ժողովրդի մեջ փոխել այն պատկերացումը, որ գալիս  է պատմությունից. «Պետք է մեր ժողովուրդը հասկանա, որ թուրքն այնքան սարսափելի չէ, որքան ցույց է տալիս պատմությունը»:

Հոգեբանը  խոսեց նաև ցեղասպանության «Հռչակագրի» մասինˋ նշելով, որ  դրական է համարում այն, որ հստակ  ժամանակացույց է նշվածˋ 1984-1923թթ-ներին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ