24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աշոտյանն ընդունել է

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով  Հայաստանում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սաիդ Ալ Մեիբալի գլխավորած պատվիրակությանը:

Արաբական կողմը հանդիպման ժամանակ ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանում ներդրված շախմատի դասավանդման կրթական ծրագրով: Հյուրերը նշել են, որ Հայաստանի փորձը համարում են հաջողված, ինչով պայմանավորված մեծ ցանկություն ունեն “Շախմատը դպրոցում” կրթական ծրագիրը ներդնել նաև ԱՄԷ-ում և այս հարցում ակնկալում են  հայկական կողմի մասնագիտական և խորհրդատվական աջակցությունը: 

Նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է որ Հայաստանի կրթության  և գիտության նախարարությունը պատրաստ է շախմատի դասավանդման  հայկական փորձը փոխանցել ցանկացած երկրի և բաց է համագործակցության համար՝ սկսած դասագրքերի, կրթական ծրագրերի ու մեթոդական ձեռնարկների տրամադրումից,  մինչև մասնագետների վերապատարստում:

“Շախմատը մեզ համար ազգային հպարտություն է, ուստի պատահական չէ, որ շախմատի ներդրումը  հանրակրթական դպրոցներում հանրային մեծ աջակցություն է վայելում”,- իր խոսքում ընդգծել է  Ա. Աշոտյանը՝  նշելով, որ ի սկզբանե  հիմնական նպատակը եղել է երեխաների մոտ տրամաբանական մտածողության, ստեղծագործական և վերլուծական մտքի զարգացումը, լիդերության հատկանիշների ձևավորումը: 

“Կատարված  գիտական ուսումնասիրությունները վկայում են, որ այս նպատակներն արդարացվել են և շախմատի ուսուցումը նպաստում է նաև այլ առարկաների յուրացման աստիճանի բարձրացմանը”,- մասնավորապես նշել է Ա. Աշոտյանը:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը շարունակել աշխատանքային ձևաչափով ՝մասնագետների և փորձագետների համար ապահովելով փորձի արդյունավետ փոխանակում: Որպես առաջին քայլ՝ ԱՄԷ Շախմատի ֆեդերացիայի նախագահն իր հետ կտանի “Շախմատ”  առարկայի հայկական  դասագրքերն ու մեթոդական ծրագրերը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ