27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հերթական անգամ Հայկ Կյուրեղյանը հրաժարվեց պաշտպանից

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ  Հայկ Կյուրեղյանի գործով հերթական դատկան նիստը։

Վերջինս դատարան էր ուղարկել իր հայտարարությունը` տեղեկացնելով, որ հրաժարվում է հանրային պաշտպան Անժելա Հակոբյանի պաշտպանությունից: Նա ժամանակ խնդրեց, որ ծանոթանա իր քրեական գործին, կատարի որեւէ գործառույթ, ներկայացնի միջնորդություն կամ որևէ ճառ:

«Իրավունք չեմ վերապահում մասնակցել դատաքննությանը, դատարանը խախտում է դատական նիստին մասնակցելու Կյուրեղյանի իրավունքը: Առանց նրա մասնակցության դատական նիստը չի կարող շարունակվել»,-ասաց պաշտպան Անժելա Հոկբայնը։

Չնայած Հայկ Կյուրեղյանի ու պաշտպանի հայտարարություններին, դատարանը որոշեց սկսել դատաքննությունը ու լսեց տուժողներին:

Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ նա զրկվել է դատական նիստերին ներկա գտնվելու հնարավորությունից: Դատարանն իր այս որոշումը հիմնավորել էր Կյուրեղյանի կողմից դատական նիստի կարգուկանոնը խախտելու հանգամանքով:

Նշենք, որ հունիսի 12-ին Շանթ Հարությունյան և ընկերներ գործով դատական նիստից առաջ Կյուրեղյանը  բակում կայանած մեքենաներից մեկի վրայից կրակոցներ է արձակել եւ հայտարարել, թե այստեղ ռումբ կա տեղադրված, թող որեւէ մեկը գա իրեն ձերբակալի: Նա հայտարարել է, որ ամեն ինչ անելու է նիստը խանգարելու համար: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ