11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Բնապահպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեյին:

Բարձր գնահատելով հայ-ֆրանսիական ամուր բարեկամական հարաբերությունները` Արամայիս Գրիգորյանը հույս է հայտնել, որ դրանց շրջանակներում կավելանան նաև բնապահպանության ոլորտին առնչվող ծրագրեր, որոնք հետագա ակտիվ և սերտ համագործակցության  հեռանկարներ կստեղծեն:

Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ողջունել է սերտորեն համագործակցելու Արամայիս Գրիգորյանի պատրաստակամությունը և առաջարկել առաջիկայում կազմակերպել Հայաստանի և Ֆրանսիայի համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հանդիպում և համագործակցության առավել լայն շրջանակների քննարկում:

Անդրադառնալով ողջ աշխարհին մտահոգող կարևորագույն խնդիրներից Կլիմայի փոփոխության ռիսկերին, հարմարվողականությանը և այդ առթիվ դեկտեմբերին Փարիզում կայանալիք համաժողովին` կողմերն արտահայտել են իրենց մտահոգությունները և քննարկել կլիմայի փոփոխության մեղմման ուղղությամբ իրականացվող և իրականացվելիք աշխատանքներն ու ծրագրերը:

Բնապահպանության նախարարն առաջարկել է համագործակցություն էկոտուրիզմի և բնության հատուկ պահպանվող տարածքների/ ԲՀՊՏ/ զարգացման ոլորտում, փորձի փոխանակման հնարավորությունների ստեղծում կենսառեսուրսների և ԲՀՊՏ-ների կառավարման նոր տեխնոլոգիաների ներդրման ոլորտում, ինչպես նաև Հայաստանում ջրային ռեսուրսների պահպանության, ջրավազանային կառավարման պլանների մշակման և արդի տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունների ստեղծման ոլորտում:   

Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն անդրադարձել է նաև Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից ՀՀ-ում իրականացվող Կանաչ և կայուն տարածքներիզարգացման ծրագրին, որի շրջանակներում նախատեսվում  է իրականացնել  Վեդու ջրամբարի  կառուցման, ոռոգման համակարգի ենթակառուցվածքների ստեղծման, ինչպես նաև ջրամբարի շրջակա տարածքների կենսաբազմազանության զարգացման և կայուն կառավարման աշխատանքներ: Այս համատեքստում նախարար Արամայիս Գրիգորյանն առաջարկել է որպես ջրամբարի հարակից տարածք, որն ունի առանձնահատուկ և հարուստ կենսաբազմազանություն հենց «Խոսրովի անտառ» պետարգելոցում, իրականացնել կենսաբազմազանության կայուն կառավարման ծրագիրը:

 Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են  ուսումնասիրել բարձրացված հարցերը և առաջիկայում հանդես գալ առավել համգամանալից  քննարկումներով և գործնական առաջարկություններով:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ