11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչու Տեր-Պետրոսյանը գնաց այդ քայլին

Ներքաղաքական լարված իրավիճակում Լևոն Տեր-Պետրոսյանը մի քայլ արեց, որն անսպասելի էր: Տեր-Պետրոսյանն առաջարկում է ինչ-որ հանձնաժողով հրավիրել, որի մտահոգության առարկան պետք է լինեն Ցեղասպանության 100-ամյա տարելիցը և ղարաբաղյան հարցը: Իհարկե, 1-ին նախագահի այս քայլը ողջունելի է։ Որպես առաջին նախագահ՝ նրա մտահոգության առարկան նույնպես հասկանալի և ընդունելի է, բայց հարցեր կան, որոնք ինձ մտածելու տեղիք են տալիս.

Ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանն այս հանդիպման առաջարկը չարեց 2014 թվականի ապրիլի 25-ին, երբ հարյուրամյակին դեռ մեկ ամբողջ տարի կար, եթե նրան մտահոգում էր այս հարցը: Ինչո՞ւ 1-ին նախագահը հանձնաժողովի կոչ չարեց 2014 թվականի օգոստոսին, երբ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը ծայրաստիճան լարված էր, և հանդիպման առաջարկ հնչեցրեց հենց հիմա, երբ հարյուրամյա տարելիցի համար արդեն կա ձևավորված հանձնաժողով, ու գործողությունների պլանն արդեն մշակված է, քայլերը՝ հստակեցված։ Ինչ վերաբերում է արցախյան հարցի վերաբերյալ հանձնաժողով հրավիրելուն, պահը մի քիչ ճիշտ չի ընտրված, որովհետև բոլոր ուժերը կենտրոնացված են Ցեղասպանության 100 ամյակին:

Ինչևէ, հույս ունենանք, որ այս հարցերի պատասխանները շուտով կստացվեն, ու 1-ին նախագահի մտահոգություններն ու առաջարկները կքննարկվեն, ու ազգի համար երկու կարևոր հարցի շուրջ գոյություն ունեցող կոնսոլիդացիան էլ ավելի կառարկայանա և ինչ-որ չափով կմեղմի ներքաղաքական իրավիճակը:

Հիշեցնենք, Տեր-Պետրոսյանը հանդիպման առաջարկ է արել նախագահ Սերժ Սարգսյանին, որը ընդունվել է: 

Էդգար Խաչատրյան

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ