07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Գերմանիայում գումարի պատճառով հայ է սպանվել. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ փետրվարի 10-ին Գերմանիայի Բիլիֆելդ քաղաքում հրազենային կրակոցներից սպանվել է մեր հայրենակից 36-ամյա Գրիգոր Գրիգորյանը:

“Բիլիֆելդի մեր աղբյուրի փոխանցմամբ, սպանվածը հայ համայնքի մշակութային խորհրդի անդամ էր: Դեպքը տեղի է ունեցել ցերեկը՝ մարդաշատ վայրում՝ ականատեսների ներկայությամբ: Մարդասպանները, ըստ մեր աղբյուրի, երկուսն են եղել, որոնք դեպքի վայրից դիմել են փախուստի:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հանցագործները, ըստ հայկական շրջանակներում տարածված լուրերի, ռուսներ են եղել: Նույն այդ շրջանակներում կարծում են, որ վեճի թեման գումարն է եղել”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ