18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ո՞ւր է անհետացել գլխավոր դատախազի նամակը. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս այս տարվա փետրվարի 3-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:

“”ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, հիմք ընդունելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական, օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածը, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ 7 քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային”,- նշված է ՀՀ ԳԴ տարածած հաղորդագրությունում: 

“Ժողովուրդ”-ը պաշտոնական գրությամբ օրեր առաջ դիմել էր ՌԴ գլխավոր դատախազությանը՝ Հայաստանի գլխավոր դատախազությունից ուղարկված գրության ճակատագիրը պարզելու նպատակով: Երեկ ստացել ենք ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնական պատասխանն առ այն, որ նման գրություն իրենք չեն ստացել: “Ըստ եղած տեղեկությունների՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններից հարցում՝ Պերմյակով Վ.Պ. -ին հանձնելու և քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը չի ստացել”,- նշված է “Ժողովուրդ” օրաթերթին ուղարկված պատասխանում: Այստեղից հարց է ծագում, թե Գևորգ Կոստանյանը ո՞ւմ է ուղարկել իր գրությունը: Իսկ կարո՞ղ է փոստատարն այն ոտքով է Երևանից Մոսկվա տանելու”,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ