18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Անցած տարի Հայաստան է ներկրվել ռեկորդային թվով ավտոմեքենա. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ անցած տարի Հայաստան է ներկրվել ռեկորդային թվով՝ 46 հազար 475 հատ ավտոմեքենա:

“Հայաստանի անկախության տարիներին սա ավտոմեքենաների ներկրման ամենաբարձ ցուցանիշն է: 2013-ին Հայաստան էր ներկրվել 41 հազար 102 ավտոմեքենա: 2014-ին ներկրված ավտոմեքենաների դիմաց ընդհանուր գանձվել է 45 միլիարդ 701 միլիոն դրամ մաքսատուրք: Նշված ավտոմեքենաներից ռուսական արտադրության ավտոմեքենաների թիվը եղել է 1881:

Ուշագրավ է, որ 30 հազար դոլարից ավել արժեք ունեցող ավտոմեքենաների թիվը կազմել է 1242: Այս ցուցանիշը գրեթե նույն է, ինչ նախորդ տարիներին, դեռ մի բան էլ 2013-ից մի փոքր պակաս է (2013-ին ներկրվել է 1332 թանկարժեք ավտոմեքենա): Նկատենք, որ էժան մեքենաների «ներգաղթը» պայմանավորված է ՀՀ-ի ԵՏՄ անդամակցությամբ: Բանն այն է, որ շուտով ոչ ԵՏՄ անդամ երկրների արտադրության ավտոմեքենաների մաքսազերծման գները կտրուկ կբարձրանան: Դրա համար գործարարները հիմա են բերել, որ հետո թանկ գնով վաճառեն”,- գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ