10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 12, 2015

Genealogy. Եվրատեսիլ-2015-ին Հայաստանը կներկայանա նոր խմբով ու նոր ձեւաչափով /վիդեո/

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո, տեղեկացնում է` Հանրային հեռուստաընկերության կայքը: Հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա նշանաբանին, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաեւ առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են եվրատեսիլյան մեր պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշեց […]

… որ պապան մնա . երեխային այրած մայրը մահացավ. Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է. Նոր նորքի 4-րդ զանգվածից այրվածքներով հիվանդանոց տեղափոխված 47 ամյա Աննա Բադալյանը երեկ առավոտյան մահացավ, իսկ 9 ամյա փոքրիկը թերթին ասաց.՛՛Փափուկ խաղալիք եմ ուզում, դպրոց գնալ,  ու որ պապան մնա՛՛: Հայրն իր հերթին թերթի հետ զրույցում ասել է.՛՛Խնամում եմ երեխայիս, էստեղ եմ , վերջ, էլ չեմ գնալու: Խոսք եմ տվել երեխայիս, որ […]

ԲՀԿ-ն գնում է վա-բանկ. Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղարը երեկ հայտարարել է, որ Ծառուկյանն ավարտել է երկօրյա այցը Մոսկվա, որտեղ՛՛Եդինայա Ռոսիա՛՛ իշխանական կուսակցության հետ քննարկել է համագործակցության խորացման հարցեր: Ուշագրավ է, որ մոսկովյան այցին զուգահեռ` երեկ տարածվել է փետրվարի 5-ին Աբովյանում Գագիկ Ծառուկյանի անցկացրած համաժողովի հռչակագիրը, որտեղ նշվում է, որ երկրում պայթյունավտանգ իրավիճակ է […]

”Դավայ, ապե, ստուց”.Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ավարտվել է Մայիս Սաֆարյանի գործի դատական քննությունը: Նախաքննական մարմինը 25-ամյա Մայիս Սաֆարյանին մեղադրանք էր առաջադրել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Մայիսն անազատության մեջ է 2013 թվականի նոյեմբերի 22-ից: Ըստ մեղադրանքի՝ 2013 […]

Նոր վարկածներ ԲՀԿ-ական ակտիվիստի ծեծի գործով. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ փետրվարի 7-ին Երեւանի Տոլստոյի փողոցից առեւանգված եւ դաժան ծեծի ենթարկված ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի ծեծի գործով հետաքրքիր վարկածներ են պտտվում քննչական մարմիններում: “”Ժողովուրդ”-ին լուրեր հասան, որ դրանցից մեկի համաձայն՝ ծեծի կազմակերպման մեջ իր դերակատարությունն ունի ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը համարվում է Ծառուկյանի մտերիմն ու հրապարակային միջոցառումների կազմակերպիչը: Որպես վարկածի հիմնավորում […]

Նախկին մարզպետը խորհուրդներ է տալիս. Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛ թերթը գրում է. Լոռու նախկին մարզպետ, տրանսպորտի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը նոր պաշտոն է ստացել: Մի քանի ամիս առաջ նա աշխատանքի է անցել հայտնի գործարար եւ բարերար Վահագն Հովնանյանին պատկանող ՛՛Հովնանյան Ինթերնեյշնլ՛՛ կազմակերպությունում: Սա խոշոր, բավականին հարուստ ընկերություն է, մոտ 400 աշխատող ունի եւ Հայաստանում հայտնի է որպես Վահագնի թաղամասը նախագծող ու կառուցապատող ՍՊԸ: […]

Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողին կրակել է իր ծառայակից ընկերը. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ փետրվարի 10-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացած զինծառայող ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանին, իրենց տեղեկություններով, կրակել է իր ծառայակից ընկերը: “Իսկ թե ինչն է եղել ավագ լեյտենանտին կրակելու պատճառը, արդյո՞ք պատահականություն է, թե՞ կանխամտածված սպանություն, դեռ պարզ չէ: “Ժողովուրդ”-ին լուրեր հասան, որ Տիգրանի ուղղությամբ կրակոց արձակած նրա ծառայակից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի