15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Նոր վարկածներ ԲՀԿ-ական ակտիվիստի ծեծի գործով. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ փետրվարի 7-ին Երեւանի Տոլստոյի փողոցից առեւանգված եւ դաժան ծեծի ենթարկված ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի ծեծի գործով հետաքրքիր վարկածներ են պտտվում քննչական մարմիններում:

“”Ժողովուրդ”-ին լուրեր հասան, որ դրանցից մեկի համաձայն՝ ծեծի կազմակերպման մեջ իր դերակատարությունն ունի ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը համարվում է Ծառուկյանի մտերիմն ու հրապարակային միջոցառումների կազմակերպիչը: Որպես վարկածի հիմնավորում նշվում է, թե Մանուկյանը մի շրջապատում, խոսելով Արտակին առեւանգող ավտոմեքենայի համարանիշների մասին, ասել է, թե՝ համար չի երեւացել, համար չկա:

Մինչդեռ առեւանգվածի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը, տեսանյութ է փոխանցել ոստիկաններին, որտեղ հստակ երեւում են ավտոմեքենայի համարանիշները: Այս առիթով էլ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ոստիկաններն ու քննիչներն օպերատիվ կերպով պարզել են, որ առեւանգող ավտոմեքենայի համարանիշները կեղծ են եղել”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ