10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 12, 2015

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հրանտ Մաթևոսյանի հիշատակին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայ մեծ գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 80-ամյա հոբելյանի առթիվ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն:  Վարչապետը ծաղիկներ է դրել Հրանտ Մաթևոսյանի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա վառ հիշատակին:  Տաղանդաշատ գրողի հիշատակը հարգելու էին եկել կառավարության անդամներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ, արվեստագետներ, գրողներ, դերասաններ, ուսուցիչներ և աշակերտներ։ 

“Ծաղիկ Ռուբոն ու իրան հետևողները թող ստեղ չգան` վատ կլինի” /վիդեո/

Նոյեմբերյանի երկրապահները զայրացած են: Նոյեմբերյանի տարածաշրջանի ԵԿՄ գրասենյակում կայացած խորհրդակցության ժամանակ բազմաթիվ կարծիքներ հնչեցին, բոլորը խոսքները մեկ են արել. ՛՛Ծաղիկ Ռուբոն ու իրեն հետևող ազատամարտիկները հանկարծ ստեղ չգան: Թող ուրիշ տարածք պաշտպանեն, գալու են իրանց ընդդիմադիր  քաղաքականությամբ՝ առանց այն էլ թեժ մթնոլորտը սրեն: Ո՞վ ա նրանց կանչել ստեղ, Նոյեմբերյանում բոլորն էլ ազատամարտիկ են…՛՛: Ավելի ուշ, […]

Հաքերները կոտրել են Forbes-ի կայքը հատուկ նպատակով

Չինացի հաքերները կոտրել են Forbes-ի կայքը, հաղորդում է The Washington Post-ը` նկատելով, թե հաքերները ցանկացել են տեղեկություն ստանալ ԱՄՆ-ի ֆինանսական ու պաշտպանական ընկերությունների մասին։  Ի դեպ, վիրուսի զոհ կարող էին դառնալ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը Forbes-ի կայք այցելած օգտագործողները։ 

Առանց իշխանության գիտակցության որևէ մեկը չի կպնի քաղաքական գործչի

 «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանն այսօր շարժման ստեղծումից  27 տարի հետո լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այդ շարժումը տարբերվում է այս տարիների ընթացքում ծագած բոլոր շարժումներից էր, քանի որ դա մարդ-մարդու շարժում էր: «Մենք այդ շարժման ընթացքում այնպիսի մարդ էինք ստացել, որ մինչ այդ գոյություն չուներ, և հիմա էլ գոյություն չունի: Մարդը դնում էր […]

Պայմանավորվել ենք փետրվարի 15-ից հրադադար պահպանելու մասին. Պուտին

Մինսկում Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները 16 ժամ տեւած բանակցությունների արդյունքում պայմանավորվել են փետրվարի 15-ի ժամը 00։00-ից հրադադար հաստատելու մասին: Այդ մասին բանակցությունների ավարտին լրագրողներին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է  РИА Новости-ն:  “Շատ բաների մասին ենք պայմանավորվել: Առաջին հերթին՝ պայմանավորվել ենք փետրվարի 15-ի ժամը 00։00-ից կրակը դադարեցնելու մասին”,- ասել է Պուտինը: […]

Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Փետրվարի 12-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը, բարձր գնահատելով հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունը, հույս հայտնեց, որ դեսպան Միլսը իր կարևոր նպաստը կբերի երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման և ընդլայնման գործում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանն […]

Անպատասխան չի մնա /վիդեո/

“Ձեզ թվում է, թե ես, իմ բանն ու գործը թողած, պետք է մեկնաբանեմ ԲՀԿ-ական որոշ գործիչների ինչ որ հայտարարություններ: Մենք կուենանք միասնական դիրքորոշում և այդ դիրքորոշումը ձեզ հայտնի կդառնա”,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ արձագանքելով ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե եթե իշխանությունները կարճ ժամկետում չպարզեն ակտիվիստ Արտակ […]

Հայաստանի արտաքին քաղաքականությունը և հայ դիվանագիտությունը, որակապես նոր մակարդակի վրա են. Հ. Նաղդալյան

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Իրատես դե ֆակտո-ի կայքում անդրադարձել է Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ՝ իրենց  նախագահի՝ Մյունխենի Անվտանգության 51-րդ համաժողովում հարց ու պատասխանի էական դրվագներին՝ մասնավորապես Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե ի՞նչ գործ ունի հայ զինվորն Աղդամում ու Ֆիզուլիում: -Ադրբեջանի նախագահը առնվազն 21 տարի ուշացել է այդ հարցը տալու համար, կամ չգիտի ոչ միայն իր […]

“Մամուլի ազատության ինդեքսում” Հայաստանը կրկին 78-րդն է

 “Լրագրողներ առանց սահմանների” միջազգային հկ-ն հրապարակել է “Մամուլի ազատության ինդեքս”-ի իր ամենամյա զեկույցը: Այստեղ նշված է, որ Հայաստանը “Մամուլի ազատության ինդեքսում” 78-րդ տեղում է`  պահպանելով  նախորդ տարվա իր դիրքերը: Հարեւան երկրներից Ադրբեջանը կորցրել է 2 հորիզոնական եւ զբաղեցրել 162-րդ տեղը: Նա վատագույն ցուցանիշներ ունեցող 25 պետությունների ցուցակում է հայտնվել։ Իսկ ահա Վրաստանը բարելավել է իր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի