07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անպատասխան չի մնա /վիդեո/

“Ձեզ թվում է, թե ես, իմ բանն ու գործը թողած, պետք է մեկնաբանեմ ԲՀԿ-ական որոշ գործիչների ինչ որ հայտարարություններ: Մենք կուենանք միասնական դիրքորոշում և այդ դիրքորոշումը ձեզ հայտնի կդառնա”,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ արձագանքելով ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե եթե իշխանությունները կարճ ժամկետում չպարզեն ակտիվիստ Արտակ Խաչատրյանի հետ կատարված միջադեպը, իրենք հրաժարականներ են պահանջելու: Աշոտյանը հավելեց` կուենան միասնական դիրքորոշում ԲՀԿ-ի և առհասարակ ներքին քաղաքական բոլոր հարցերի մասին ու կհայտնեն:

“Դուք կարող եք վստահ լինել, որ ՀՀԿ-ի աչքից չի վրիպում և ոչ մի երևույթ Հայաստանի ներքաղաքկան դաշտում: Եվ այն բոլոր հրապարակային հայտարարությունները, ինչպես նաև վարչապետը շեշտեց, դա անվանական արդեն ուղղելով քննադատության և նախազգուշացման նետերը ուղղելով կոնկրետ քաղաքական գործիչների… բնականաբար ոչ մի բան անպատասխան չի մնում”,- նշեց Աշոտյանը:

Հարցին, թե ՀՀԿ-ն երկընտրանքի առա՞ջ է կանգնեցրել վարչապետ Հովիկ Աբրահամյանին` ի վերջո ընտրություն կատարել ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև, նա պատասխանեց.

“Զարմանալի է, գիտեք, դուք այդ նույն խանդավառությամբ տարիներ շարունակ այդ հարցը տալիս եք ու ստանում նույն պատասխանը, կներեք, բայց դա լրագրողական մազոխիզմ է:

Երկրի վարչապետը ՀՀ կուսակցության անդամ է, փոխնախագահ, գործադիր մարմնի անդամ, առաջադրվել է կուսակցության կողմից և լիարժեք կուսակցական է` որպես շարքային կուսակցական և ղեկավար կազմի կարևոր գործիչներից մեկը… Մի փորեք, մի փնտրեք խնդիր այնտեղ, որտեղ չկա”: Հարցին, թե ՀՀԿ-ը կմտահոգվի, եթե ԲՀԿ-ը նախագահի հրաժարականը պահանջի, Աշոտյանը արձագանքեց, որ դա գիտաֆանտաստիկ ժանրից է:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ