10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 12, 2015

Կցրտի

Փետրվարի 12-13-ին շրջանների մեծ մասում, 14-15-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 12-ին առանձին վայրերում՝ զգալի, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով: 

Սեյսմիկ իրավիճակը

      Ս.թ. փետրվարի 5-ից մինչև 11-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 10 երկրաշարժ, որից հինգը` 3 բալ ուժգնությամբ Թուրքիայի Վան քաղաքի տարածքում: Փետրվարի 5-ին 3-ից մինչև 4 բալ ուժգնությամբ երեք ստորգետնյա ցնցում է գրանցվել Վրաստանի Ախալքալաք քաղաքից […]

Իր հետույքի համար է անհանգստանում … նախագահների ծիծաղը

Նախօրեին Մինսկում սկսվել են “Նորմանդական քառյակի” բանակցությունները: Ռուսական Lenta.Ru-ի ֆոտոխցիկը հետաքրքիր կադր է ֆիքսել, որում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անհանգստացած հետ է նայում, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ինքնավստահ ծիծաղում են: Լուսանկարը համացանցում բազմաթիվ մեկնաբանությունների առիթ է դարձել: Ահա դրանցից մի քանիսը: “Հետեւից գնում ու ծիծաղում են, երեւի կոստյումին ինչ-որ […]

Ուղիղ ասենք, ճիշտը դա է. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստին Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց “Սնանկության գործով կառավարչի որակավորման կարգը հաստատելու մասին” որոշումը: Նա նշեց, որ կառավարությունից որակավորում ստանալու համար կարող են դիմել անձինք, ովքեր ունեն բարձրագույն  կրթություն և նախորդած հինգ տարիների ընթացքում առնվազն երեք տարի վարել են որևէ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման կամ ղեկավարման հետ կապված աշխատանքներ կամ անցել են ՀՀ սնանկության մասին օրենքի համապատասխան հոդվածով սահմաված ստաժավորումը: […]

Խաչատուրովն ազատվեց պարտադիր ծառայությունից

Կառավարության այսօրվա նիստի որոշմամբ՝ Գեորգի Խաչատուրովը ժամանակավորապես ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից: Խաչատուրովին մինչեւ 2017 թվականը տարկետում տալու համար պաշտպանության նախարարությունը որեւէ առարկություն չի ներկայացրել կառավարությանը: Նշենք, որ Գեորգի Խաչատուրովը հանդես է գալիս Հայաստանի բիաթլոնի ազգային հավաքական թիմի կազմում, մասնակցելու է Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, 2018 թվականին էլ ձմեռային օլիմպիական խաղերին:

Դեկտեմբերի 9-ը՝ ցեղասպանությունների դատապարտման և հիշատակման օր

Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի նախածում:Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նկատեց, որ փոփոխությունը պայմանավորված է դեկտեմբերի 9-ը որպես ամբողջ աշխարհում բոլոր ցեղասպանությունների դատապարտման և զոհերի հիշատակման օր սահմանելու անհրաժեշտությամբ՝ ելնելով այն հանգամանքից, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել […]

Զարուհի Փոստանջյանին մերժեցին

ՀՀ Կառավարությունն այսօր հավանության չարժանացրեց “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի “Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ նախագծով ամրագրվում է տարածային ամբողջականությունը, ինչը ոչ նպատակահարմար է՝ ըստ կառավարության:Օրենքի նախագիծը կուղարկվի Ազգային ժողով:

“Նորմանդական քառյակը” 48 ժամում հրադադարի պետք է հասնի. Մինսկում բանակցությունները շարունակվում են /վիդեո/

“Նորմանդյան քառյակի” առաջնորդների բանակցություններում հսկայական առաջընթաց է գրանցվել: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը՝ հենվելով իր աղբյուրների վրա: Հիշեցնենք, որ Մինսկում հանդիպել են Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի առաջնորդները եւ քննարկում են Ուկրաինայի հարցը: Արդեն իսկ համաձայնեցվել է փաստաթղթի 80%-ը: Այն ընդգրկում է մոտ տասը կետ: Աղբյուրը նաեւ ասել է, որ փաստաթղթի ընդունումից հետո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
ՀունվարիՄարտի