05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ուղիղ ասենք, ճիշտը դա է. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստին Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց “Սնանկության գործով կառավարչի որակավորման կարգը հաստատելու մասին” որոշումը: Նա նշեց, որ կառավարությունից որակավորում ստանալու համար կարող են դիմել անձինք, ովքեր ունեն բարձրագույն  կրթություն և նախորդած հինգ տարիների ընթացքում առնվազն երեք տարի վարել են որևէ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման կամ ղեկավարման հետ կապված աշխատանքներ կամ անցել են ՀՀ սնանկության մասին օրենքի համապատասխան հոդվածով սահմաված ստաժավորումը:

Ըստ նախարարի՝ ներկայիս կարգավորումները չեն նախատեսում բավարար երաշխիքներ, որոնք կապահովեն սնակության գծով մասնագետների, կառավարիչների հմտությունների բարձր մակարդակ ու դրանց ստուգման մեխանիզմները ևս: Դրանք բարելավելու միջոցով ավելի օբյեկտիվ ընտրություն պետք է իրականացվի կառավարիչների ընտրության հարցում:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց. ՛՛Փաստորեն մենք բանավոր թեստեր ենք ավելացնու՞մ՛՛, ինչին նախարարն արձագանքեց` այն թեստերը, որոնք կատարվում են գրավոր, դրանց վերաբերյալ բանավոր հարցեր են տրվելու, եթե կարիք լինի: ՛՛Եթե որակավորման հանձնաժողովի մոտ թեստավորողի իմացության վերաբերյալ որոշակի հարցեր են առաջանում, այդ հարցադրումների հիման վրա ևս մեկ փուլ է նախատեսվում՛՛,-ասաց նախարարը:

Վարչապետը զարմացավ. ՛՛Ո՞նց կլինի տենց: Ողիղ ասենք, որ բանավոր պիտի լինի մասնակցությունը, ի՞նչ է նշանակում՝ գրավոր հարցերից պետք է հարցեր տանք, եթե հարցեր առաջանան, դա սուբյեկտիվ է: Միանգամից առաջարկում եմ գրեք ուղիղ, որ գրավորից բացի բանավոր հարցազրույց թող անցնեն, ի՞նչ եք տողատակում, նպատակն ի՞նչ է, ճիշտը դա է՛՛:

Վարչապետը հանձնարարեց լրացուցիչ քննարկել այս հարցը: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ