12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

“Նորմանդական քառյակը” 48 ժամում հրադադարի պետք է հասնի. Մինսկում բանակցությունները շարունակվում են /վիդեո/

“Նորմանդյան քառյակի” առաջնորդների բանակցություններում հսկայական առաջընթաց է գրանցվել: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը՝ հենվելով իր աղբյուրների վրա:

Հիշեցնենք, որ Մինսկում հանդիպել են Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի առաջնորդները եւ քննարկում են Ուկրաինայի հարցը:

Արդեն իսկ համաձայնեցվել է փաստաթղթի 80%-ը: Այն ընդգրկում է մոտ տասը կետ: Աղբյուրը նաեւ ասել է, որ փաստաթղթի ընդունումից հետո այն ուղարկվելու է Ուկրաինայի հակամարտության հարցով ստեղծված կոնտակտային խմբին:  

Լրագրողներին արդեն հրավիրել են դահլիճ, որտեղ կարող է հայտարարվի բանակցությունների ավարտի մասին: 

РИА «Новости»-ին հայտնի է դարձել նաեւ, որ “Նորմանդական քառյակի” մասնակիցները ձգտում են Ուկրաինայում հրադարդարի հասնել 48 ժամվա ընթացքում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ