14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Սեյսմիկ իրավիճակը

 

 

 

Ս.թ. փետրվարի 5-ից մինչև 11-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 10 երկրաշարժ, որից հինգը` 3 բալ ուժգնությամբ Թուրքիայի Վան քաղաքի տարածքում:

Փետրվարի 5-ին 3-ից մինչև 4 բալ ուժգնությամբ երեք ստորգետնյա ցնցում է գրանցվել Վրաստանի Ախալքալաք քաղաքից 24 կմ դեպի հյուսիս: Հաջորդ օրը 3 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Իրան-Թուրքիա սահմանային գոտում` Խոյ քաղաքից 54 կմ դեպի հարավ-արևմուտք: Փետրվարի 9-ին Ադրբեջանի Ուջար քաղաքից 40 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունն էր 5 բալ:

 

Տարածաշրջանից դուրս. փետրվարի 11-ին 6.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Արգենտինայի Ժուժույ նահանգի Էլ-Ագիլար քաղաքից 98 կմ դեպի արևմուտք: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Չիլիի հյուսիսում: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

 

 

 

“ՍՊԾ” գործակալություն

 

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ